Կոնգրեսական Ֆրանկ Փալոնը պետդեպի ու պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ քննարկել է հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցը


Կոնգրեսական Ֆրանկ Փալոնը պետդեպի ու պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ քննարկել է հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցը

  • 03-07-2021 16:57:55   | ԱՄՆ  |  Մեկնաբանություն

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնը իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ ԱՄՆ պետդեպարտամենտի և պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ քննարկել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների հարցը: 
 
«Արդյունավետ հեռախոսազրույց եմ ունեցել պետդեպարտամենտի և պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու ուղիները: Մենք նաև խոսեցինք այն կարևոր դերակատարության մասին, որն ԱՄՆ-ն պետք է ստանձնի Ադրբեջանում կալանքի տակ պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու և սահմանային շարունակվող ճգնաժամի հարցերում»,- գրառման մեջ նշել է նա: 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն