Փակելու ենք Գյումրի-Երևան մայրուղին. ահազանգում է Շամիրամ եզդիական համայնքը

Փակելու ենք Գյումրի-Երևան մայրուղին. ահազանգում է Շամիրամ եզդիական համայնքը

  • 05-07-2021 18:15:40   | Հայաստան  |  Հասարակություն

Հայտարարարություն՝ ՀՀ Կառավարությանը  և բոլոր լրատվամիջոցներին

Հայտնի է, որ տարին երաշտային է, կա ոռոգման ջրի խիստ անհրաժեշտություն: Սակայն չգիտես ինչու Շամիրամ եզդիական համայնքը, կարծես, հայտնվել է բլոկադայի մեջ: Չորացել են ցանքատարուծությունները, տնամերձները, ծառ ու ճյուղ: Խնդրում ենք լինել տեղում և համեմատել մեր և հարևան գյուղերի վիճակը: Եթե շուտափույթ քայլեր չձեռնարկվեն կառավարության և պատկան մարմինների կողմից՝  ստիպված ենք դիմել կտրուկ քայլերի` ընդհուպ Գյումրի-Երևան մայրուղու փակմանը:       

Հ Գ. Մեզ ջրով չապահովելը մենք դիտում ենք որպես՝ դիտավորություն:

Ջամալ Քյարամյան

Հավելում։ «Նոյյան Տապան»-ը հայտարարությունը ճշտեց իրավապաշտպան Այսեր Իսայանի հետ, ով հաստատեց այն և բնակիչների մայրուղին փակելու տրամադրվածությունը։ 

 

 

 

Նոյյան տապան   -   Հասարակություն