Փակելու ենք Գյումրի-Երևան մայրուղին. ահազանգում է Շամիրամ եզդիական համայնքը
05-07-2021 18:15:40 | Հայաստան | Հասարակություն
Հայտարարարություն՝ ՀՀ Կառավարությանը և բոլոր լրատվամիջոցներին
Հայտնի է, որ տարին երաշտային է, կա ոռոգման ջրի խիստ անհրաժեշտություն: Սակայն չգիտես ինչու Շամիրամ եզդիական համայնքը, կարծես, հայտնվել է բլոկադայի մեջ: Չորացել են ցանքատարուծությունները, տնամերձները, ծառ ու ճյուղ: Խնդրում ենք լինել տեղում և համեմատել մեր և հարևան գյուղերի վիճակը: Եթե շուտափույթ քայլեր չձեռնարկվեն կառավարության և պատկան մարմինների կողմից՝ ստիպված ենք դիմել կտրուկ քայլերի` ընդհուպ Գյումրի-Երևան մայրուղու փակմանը:
Հ Գ. Մեզ ջրով չապահովելը մենք դիտում ենք որպես՝ դիտավորություն: