Փաշինյանն արդեն հասկանում է՝ այն պահին, երբ ստորագրեց այդ փաստաթղթերը, նա այլևս Կրեմլին պետք չէ, իրեն մեջտեղից հանելու են. Արա Պապյան

Փաշինյանն արդեն հասկանում է՝ այն պահին, երբ ստորագրեց այդ փաստաթղթերը, նա այլևս Կրեմլին պետք չէ, իրեն մեջտեղից հանելու են. Արա Պապյան

  • 08-07-2021 17:00:03   | Հայաստան  |  Քաղաքական



Այս ձևի խորհրդարանն իր մեջ խնդիրներ ունի, որովհետև Հայաստանի նորակազմ խորհրդարանն ամբողջովին պրոկրեմլյան է և այլընտրանքային հնարավորություններ չի թողնոմ մեր երկրի համար, իսկ Փաշինյանը, մյուս ուժերի համեմատ, ինքն է հայտնվում ամենաարևմտյան դաշտում, հետևաբար հարվածներն ինքն է ընդունելու: Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց քաղաքագետ, Ազգային Ժողովրդավարական Բեւեռի անդամ Արա Պապյանը: 
 
«Այս ընտրությունները տարօրինակ էին այն առումով, որ խորհրդարանում հայտնվեցին այն երեք ուժերը, որոնցից երկուսը ուղղակի մերժված են հեղափոխության կողմից, իսկ երրորդն էլ այն ուժն է, որը պատասխանատու է այսօրվա վիճակի համար: Պուտինի երեկվա խոսքերից էլ այն, որ այո’, դուք ունեք ժողովրդի վստահություն և այսօր պետք է պատրաստ լինենք նաև ոչ ժողովրդական քայլերի, նշանակում է, հիմա ճնշելու են Փաշինյանին և ստիպելու, որ նա դե յուրե ամրագրի մեր պարտությունը: Այսինքն դե ֆակտո իրավիճակը փաստաթղթավորի և Արցախի հանձնումը վերջնականապես ամրագրի, էլ չեմ ասում, նաև խոսակցություններ կա Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման մասին, ինչը, բնականաբար, նշանակում է հրաժարում հայոց պահանջատիրությունից և ցեղասպանությունից: Այնպես որ այս խորհրդարանն ավելի շատ խնդիրներ է հարուցելու, քան լուծելու»,- ասաց Պապյանը:
 
Անդրադառնալով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների կողմից Փաշինյանի հասցեին հնչող քննադատություններին՝ Պապյանը նկատեց. «Այո՛, խորհրդարան անցած ուժերը քննադատել են Փաշինյանին և շարունակելու են քննադատել, սակայն ամեն ինչ անելու են ոչ Փաշինյանը ստորագրի այդ փատաթղթեըը, հետո էլի են քննադատելու, ժողովրդին ոտքի են հանելու և տապալելու են Նիկոլ Փաշինյանին դավաճանության համար:  Հենց դրա համար էլ այս ամենն արված է: Փաշինյանն այն անձն է, ով կարող է «սողացնել» ցանկացած որոշում, այսինքն, ինչ չէր կարող անել ո՛չ Քոչարյանը , ո՛չ Սարգսյանը, կարող է անել Նիկոլ Փաշինյանը, դրա համար այսօր դեռևս «Մավրը» պետք է , դրա համար էլ «Մավրը» մնաց  իշխանության, և երբ «Մավրը»  կկատարի իր դերը, նրան կհանեն մեջտեղից:
 
Կարծես՝ Նիկոլ Փաշինյանը սկսել է հասկանալ այս ամբողջը և սկսել է դիմադրել, դա մի քիչ հույս է տալիս, որ գուցե նա սեփական անձի անվտագության համար գուցե փորձ կանի նման փաստաթուղթ չստորագրել, եթե իհարկե կարողանա, որովհետև շատ է խորացել: Նա արդեն հասկանում է՝ այն պահին, երբ ստորագրեց այդ փաստաթղթերը, նա այլևս Կրեմլին պետք չէ. իրեն մեջտեղից հանելու են, թե ինչ ձևով՝ ժամանակի հարց է, զուտ պաշտոնից են հանելու, թե այլ ձևով, կերևա, բայց որ նա պետք չի լինելու այլևս, դա պարզ է:
 
Պուտինի այդ հանճարեղ խոսքերը, որ դու ժողովրդական աջակցություն ունես, հենց դրա մասին է վկայում, որ դուք մեզ պետք ես հենց դրա համար, որ մեր գաղափարները ժողովրդի վրա կծախես, որի համար մենք երկար տարիներ պայքարել ենք, և որը չէին կարողանում անել նախկինները »,- ասաց Պապյանը:
 
Առավել մանրամասն՝ տեսանյութում 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական