Կստեղծվի ավելի քան 10 մլն դոլար ընդհանուր արժեք ունեցող ֆիզիկա-հետազոտական կենտրոն


Կստեղծվի ավելի քան 10 մլն դոլար ընդհանուր արժեք ունեցող ֆիզիկա-հետազոտական կենտրոն

  • 08-07-2021 17:23:34   | Հայաստան  |  Հասարակություն

Կառավարությունը ՀՀ սեփականություն հանդիսացող Երևանի Աջափնյակ Ալիխանյան եղբայրների փողոց 2 հասցեում գտնվող արտադրամասն անհատույց օգտագործման իրավունքով՝ 25 տարի ժամկետով կհանձնի «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամին: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում: 
 
Ըստ նախագծի հիմնավորման, կենտրոնը նախատեսվում է վերանորոգել տվյալ անշարժ գույքը, ձեռք բերել հաստոցներ և այլ տեխնիկա, արքավորումներ՝ գիտության, կրթության և տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտներում հետազոտություն, գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու, փորձանմուշներ մշակելու նպատակով:
 
Հիմնադրամի կողմից ներկայացված ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է, որ կստեղծվի ավելի քան 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեք ունեցող ֆիզիկա-հետազոտական կենտրոն՝ բարձրացնելով կիրառական տեխնոլոգիաների արտադրության և զարգացման ոլորտում Հայաստանի դերն ու նշանակությունը:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն