ԱԻ նախարարի պաշտոնակատարը ստորաբաժանումների անձնակազմերի հետ հանդիպումների շարքը սկսել է Բժշկական ապահովման վարչությունից


ԱԻ նախարարի պաշտոնակատարը ստորաբաժանումների անձնակազմերի հետ հանդիպումների շարքը սկսել է Բժշկական ապահովման վարչությունից

  • 13-07-2021 13:08:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Անձամբ ծանոթանալ յուրաքանչյուրի աշխատանքի բնույթին, առաջին ձեռքից տեղեկանալ խնդիրների մասին և, ըստ անհրաժեշտության, տալ հանձնարարականներ, կամ երախտագիտություն հայտնել կատարված աշխատանքի համար: Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը որոշել է հանդիպել ԱԻՆ ստորաբաժանումների աշխատակիցների հետ: Մեկնարկը տրվեց Փրկարար ծառայության Բժշկական ապահովման վարչություն այցով: Նախարարն աշխատանքային մի քանի հարցեր առաջ քաշեց, անձնակազմից հետաքրքրվեց մտահոգող խնդիրներից՝ նշելով, որ կառուցողական աշխատանքի կողմնակից է, պատրաստ է լսել յուրաքանչյուրի դիրքորոշումը:
 
Բուժապահովման վարչությունը շարունակում է ծանրաբեռնված ծառայություն իրականացնել. ինտենսիվ կերպով ընթանում է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը: Այսօրվա դրությամբ փրկարար ծառայողների 35.5, իսկ ընդհանուր համակարգի 30 տոկոսն արդեն պատվաստվել է:
 
ՀՀ ԱԻՆ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն