Ավազակային հարձակում մայրաքաղաքում. հանցագործությունը բացահայտվեց 40 օր անց


Ավազակային հարձակում մայրաքաղաքում. հանցագործությունը բացահայտվեց 40 օր անց

  • 13-07-2021 16:59:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 29-ին, գիշերվա ժամը չորսին մոտ, ոստիկանություն էր զանգել մայրաքաղաքի Հերացու փողոցի խանութներից մեկի վաճառողը և հայտնել, որ քիչ առաջ դիմակով մի մարդ մտել է խանութ, զենքի նմանվող առարկայով սպառնացել ու պահանջել գումար, սակայն այդ պահին հաճախորդ է մտել, և նա փախել է:
 
Մեկնել էին ոստիկանության Կենտրոնական բաժնի, Մարաշի բաժանմունքի աշխատակիցներ, նաև` փորձագետ ու շնավարժ: Ձեռնարկվել էին անհետաձգելի միջոցառումներ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չէր հաջողվել:
 
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով քննչական բաժնի ծառայողների հետ, պարզեցին, որ ավազակային հարձակումը կատարել էր մայրաքաղաքի Արցախի փողոցի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ: Հուլիսի 9-ին նա հայտնաբերվեց Արցախի փողոցում, բերման ենթարկվեց Մարաշի բաժանմունք և ձերբակալվեց:
 
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play