Հարգելի՛ իշխանություն, Էրդողանն ասում է, որ հայկական հողերը թուրքին տալն է ռուսի հետ հարաբերությունների հիմքը, դո՞ւք էլ եք համաձայն. Վաղարշակ Փիլոսյան


Հարգելի՛ իշխանություն, Էրդողանն ասում է, որ հայկական հողերը թուրքին տալն է ռուսի հետ հարաբերությունների հիմքը, դո՞ւք էլ եք համաձայն. Վաղարշակ Փիլոսյան

  • 13-07-2021 19:26:35   | Հայաստան  |  Քաղաքական



Այսօրվա իրավիճակը Լենին-Աթաթուրք պայմանագրի հետևանքն է, որը Ռուսաստանը չի ուզում վերանայել, իսկ պայմանագիրն անօրինական է: Այդ պայմանագրի վրա են հիմնված ՄԱԿ-ի շատ որոշումներ, Մադրիդյան սկզբունքները, և նույնիսկ այն, որ այսօր ուզում են Սյունիքում սահմաններ ճշտել, այսպես կոչված մեծ պայմանագիրը հենց Լենին-Աթաթուրք պայմանագիրն է: Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց Լոս Անջելեսում բնակվող հայտնի բժիշկ Վաղարշակ Փիլոսյանը:
 
«Հարգելի՛ վարչապետ, հարգելի՛ արտաքին գործերի նախարար, հարգելի՛ Ազգային ժողով. գիտելիքի՞ պակաս է, քաջությա՞ն պակաս է, ես չեմ հասկանում` ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ մի պաշտոնական նամակ չի ուղարկվում ՌԴ-ին, որ Հայաստանը մտահոգված է այն հարցերով, որոնք Լենին-Աթաթուրք պայմանագրի մեջ են և չունեն իրավական ուժ: Խնդրում ենք ՌԴ պետդումային հստակեցնել` այդ պայմանագիրն իրավաբանորեն ճի՞շտ է, թե՞ ոչ, ռուսներն անխելք չեն և ես վստահ եմ, պատասխանը գալու է, որովհետև պայմանագիրն անօրինական է: 
 
Երկու ավանտյուրիստ Հայաստանն իրար մեջ բաժանեցին` հանուն համաշխարհային հեղափոխության: Ճգնաժամի հիմքը արմատին չնայելու մեջ է, իսկ արմատն իմ նշած պայմանագիրն է»,- ասաց նա: 
 
Վաղարշակ Փիլոսյանը նկատեց` Էրդողանն այսօր էլ  վերցրել է այդ պայմանագիրը, ու ասում է` այն է թուրք-ռուսական հարաբերությունների հիմքը, իսկ այդ պայմանագրիրը հայկական հողերը թուրքին տալն է, իհարկե պայմանագրում նշվում է, թե նպատակը սոցիալիզմն է:  «Հարգելի՛ իշխանություն, Էրդողանն ասում է, որ հայկական հողերը թուրքին տալն է ռուսի հետ հարաբերությունների հիմքը, դո՞ւք էլ եք համաձայն»,- ասաց նա:
 
Առավել մանրամասն` տեսանյութում  
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական