Պայթյունը կարող է ավելի մասշտաբային լինել, քանի որ այսօր փորձում են թաղել Արցախյան հիմնախնդիրը. Արա Պողոսյան


Պայթյունը կարող է ավելի մասշտաբային լինել, քանի որ այսօր փորձում են թաղել Արցախյան հիմնախնդիրը. Արա Պողոսյան

  • 14-07-2021 19:00:32   | Հայաստան  |  Քաղաքական



Ինչքան էլ մեզ համոզեն, որ նոյեմբերի 9-ի համաձայնությամբ Արցախի հարցն այլևս լուծված է և խնդիրներ չկան, սակայն խնդիրներ կան, և դրանք առավել վտանգավոր փուլ են թևակոխում: Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց քաղաքագետ Արա Պողոսյանը: Ըստ նրա`  երբ կոնֆլիկտը տեղափոխվում է լատենտ փուլ, այն ավելի է կարծրանում և կարող է ավելի մեծ ուժգնությամբ պայթել: 
 
«Շուրջ 30 տարի Արցախի հարցը եղել է ՀՀ առաջնահերթությունը, և մեր երկրի արտաքին քաղաքականությունը, գոնե իրավական տեսանկյունից, ուղղված է եղել Արցախյան հիմնախնդրի լուծմանը: Այս ընթացքում խնդիրն անընդհատ քննարվել է, փորձ է արվել ինչ-որ մեխանիզմներ մշակել, որ հիմնախնդիրը լինի գոնե մեծ պետությունների կողմից վերահսկելի լինի, սակայն  այսօր փորձ են անում չխոսել կոնֆլիկտի մասին: Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Արցախյան հիմնախնդիր այլևս չկա, հիմնախնդիրը լուծված է և իր համար Արցախի հարց գոյություն չունի, դա ավելի  մեծ վտանգներ է ներմուծում կոնֆլիկտի մեջ, և պայթյունը կարող է  ավելի մասշտաբային լինել, քանի որ այսօր փորձ է արվում թաղել այդ խնդիրը, իսկ երբ խնդիրը փորձում ես թաղել, այն ավելի է սրանում»,- ասաց քաղաքագետը:
 
Ըստ նրա` այն հարցերը, որ ժամանակի ընթացքում հնարավոր էր հարթել, այլևս հարթել անհնար է, և  գնում է ագրեսիայի կուտակման, իսկ դա ամենավտանգավորն է: «Շուշիի միջադեպը, որ տեղի ուենցավ երեկ, որևէ մեկի համար զարմանալի չէ, հատկապես, որ Ադրբեջանի զինված խմբավորումները գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, ինչն  ավելի է մեծացնում խնդրի ագրեսիվությունը: Ադրբեջանի կողմից Շուշի և Հարդութ դիվանագիտական ներկայացուցիչների այցելությանը, ինչպես հայտարարել է Հաջիևը, Իլհամ Ալիևի անձնական նախաձեռնություն ն է: Դա նշանակում է, որ այդ այցելությամբ Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել Արցախի օկուպացրած շրջաններում իր գտնվելը` միջազգային հանրության աչքերին թոզ փչելով, որ դիվանագետներն ընդունում են այդ տարածքները որպես Ադրբեջանի մաս: Իսկ առավել մտահոգիչն այ ն է, որ այդ այցին մասնակցել են նաև Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող պետությունների դիվանագետները»,- նշեց Պողոսյանը:
 
Առավել մանրամասն` տեսանյութում 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական