Գործարկվել է «Road Control Armenia» բջջային հավելվածը և Activesociety.am կայքը


Գործարկվել է «Road Control Armenia» բջջային հավելվածը և Activesociety.am կայքը

  • 15-07-2021 17:35:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Կառավարության որոշմամբ հուլիսի սկզբից քաղաքացիները կարող են բջջային հեռախոսով արձանագրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և ուղարկել ճանապարհային ոստիկանության խախտումների արձանագրման կենտրոն։ 
 
Արդեն գործում է և՛ «Road Control Armenia» բջջային հավելվածը, և՛ Activesociety.am կայքը։
Հիշեցնենք, որ կայքում անհրաժեշտ է կատարել օգտատիրոջ նույնականացում և ներբեռնել հավելվածը։
 
Հավելվածը հասանելի է ինչպես IOS, այնպես էլ ANDROID համակարգերով բջջային հեռախոսների համար։
Հավելվածի օգտագործման մանրամասներին կարող եք ծանոթանալ police.am կայքում:
 
ՀՀ ոստիկանությունը վարորդներին հորդորում է՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն