Անվտանգությունը գծանցուներում՝ երկաթուղու ուշադրության կենտրոնում է

Անվտանգությունը գծանցուներում՝ երկաթուղու ուշադրության կենտրոնում է

  • 15-07-2021 19:46:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը երկաթուղու վրա ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու համար իրականացրել գծանցումներում անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառում: Դրա շրջանակներում տրանսպորտային միջոցների վարորդներին կրկին բացատրվել են գծերի անվտանգ հատելու կանոնները: Միջոցառումը կազմակերպվել էր Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, որը լայն լիազորություններ ունի այս ոլորտում: Այս մասին տեղեկանում ենք «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տարածած հաղորդագրությունից: 
 
Չնայած Հարավկովկասյան երկաթուղու կողմից գնացքների երթևեկության անվտանգությունն ապահովելու համար մշտապես ձեռնարկվող միջոցառումներին՝ երկաթուղայինները սկսել են ավելի հաճախ բախվել վարորդների կողմից գծանցներում երթևեկության կանոնների խախտումների հետ: Իսկ դա իր հերթին կարող է ՃՏՊ-ների պատճառ հանդիսանալ, որոնք իրական սպառնալիք են ներկայացնում ինչպես գնացքների, բեռների անվտանգության, այնպես էլ ուղևորների և ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքի և առողջության համար:
 
2021-ի առաջին կիսամյակում երկաթուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` կազմելով 10 դեպք:
 
ՀԿԵ գլխավոր ուղու վրա գործում են ավելի քան 160 գծանցումներ, որից 31՝ կարգավորվող, 89՝ չկարգավորվող, իսկ 44՝ չթույլատրված, որոնք կառուցվել են բնակիչների կողից և որոնց դեմ երկաթուղինպայքարում է: 
 
Երկաթուղին ևս մեկ անգամ վարորդներին հորդորում է հատկապես զգույշ և զգոն լինել գծանցներ հատելիս, ընթացքը շարունակել միայն համոզվելով, որ գծանցն ազատ է և գնացքը չի մոտենում: Հնարավոր վտանգի դեպքում գնացքը չի կարող անհապաղ կանգ առնել՝ արգելակման ուղին կարող է 500 մետրից մինչև 1 կմ կազմել։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն

Նոյյան Տապան. հյուրն է Թերեզա Ասատրյանը
26-10-2021 10:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Թերեզա Ասատրյանը

Նոյյան Տապան. «Հատուկ կարծիք» հաղորդաշարը՝ Արմեն Այվազյանի հետ
26-10-2021 11:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. «Հատուկ կարծիք» հաղորդաշարը՝ Արմեն Այվազյանի հետ

Նոյյան Տապան. հյուրն է իրավապաշտպան Այսեր Իսայանը
26-10-2021 13:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է իրավապաշտպան Այսեր Իսայանը

Նոյյան Տապան. «Փրկության ուղի» հաղորդաշարը
26-10-2021 14:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. «Փրկության ուղի» հաղորդաշարը