Օլիմպիական խաղերի կազմակերպիչները որոշել են հրաժարվել մարզիկների ավանդական շքերթից
16-07-2021 17:07:57 | Հայաստան | Սպորտ
Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմակերպիչները որոշել են հրաժարվել բացման արարողության ժամանակ մարզիկների ավանդական շքերթից: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքից, կԿազմկոմիտեն և ՄՕԿ-ը ամեն բան անում են մարզիկների առողջության անվտանգության համար:
Յուրաքանչյուր մարզիկի նպատակը օլիմպիական խաղերին մասնակցելն է և ոչինչ չպետք է խանգարի նրան այդքան սպասված ստուգատեսում հանդես գալու համար:
Դրոշակակիրների մասնակցության հարցն առայժմ բաց է մնում: Կազմկոմիտեն կփորձի արագորեն լուծել նաև այդ խնդիրը: