Երասխը վտանգավոր վիճակում է. պարոնա՜յք, ինչու ցավը տղամարդավարի երկրի սահմաններից չեք հանում


Երասխը վտանգավոր վիճակում է. պարոնա՜յք, ինչու ցավը տղամարդավարի երկրի սահմաններից չեք հանում

  • 16-07-2021 22:17:14   | Հայաստան  |  Քաղաքական

ԻՆՉՈՒ ՞  Է  ԱՂՄԿՈՒՄ  ԵՐԱՍԽԸ... Ի՞ՆՉ  Է  ՀԱՍԿԱՑՆՈՒՄ
 
 Մենք ռազմական  դաշնակից  ունե՞նք,  թե  ոչ, այս  հերթական սադրանքի  թիկունքում ի՞նչ կա, Հայրենիքը  ե՞րբ  է զգալու, որ ինքը պաշտպանված  է, ի՞նչ  են  ուզում  հայերից,  ինչպես են  համարձակվում  խախտել  եռակողմ  պայմանագիր  կոչվածը, մեր  վերջին  համբերությու՞նն  են  փորձում գետնաքարշ  սողունները, թե՞ պատերազմներով  Ալիևն ուզում է իր  իշխանությունը  պահել... Ինչո՞վ  ենք  զբաղված մենք:
 Եռաբլուրում  մի  հողաթումբ  էլ  ավելացավ,  ում  է  պետք  ձեր  ցավակցությունները, ցավն  ինչու  տղամարդավարի  երկրի  սահմաններից  չեք  հանում  վերջապես... հետաքրքիր  է, եթե այս  կորուստը հրահրողների  ընտանիքներից  սկսվեր  և դառնար  մշտական  սպառնալիք, ո՞ր  եվրոպական  երկրի  թանկարժեք  հանգստավայրերում կլինեին  հիմա  նրանք... Առանց  կրակ  ծուխ  չի լինում,  մի  թույլ  տվեք  հրդեհի  համաճարակ  դառնա, այս  էլ  երրորդ  անգամ  Երասխը վտանգավոր  վիճակում է հայտնվում...Երրորդ  անգամ, զիջումներից  հետո,  Սասնա  Դավիթը  իր  թշնամուն՝  Մսրա Մելիքին երկու  կես  արեց, այդ  զարկը  մնացել  է մեր  ժառանգների  բազուկներում..............
Ռազմական  գործի   պրոֆեսիոնալ  անհատներ կան, գործի մեջ  դրեք, պարոնայք, առաջնայինը  դա  է, Իլհամի  զոհերը  իր  ազգից  չեն, նրա սիրտը  չի ցավում,   մեր  զոհերը մեր տղերքն  են... մինչև  երբ հայոց  մայրերը ողբալու  համար ապրեն, լսու՞մ  եք պարոնա՜յք...
 
 
«Մայր Հայաստան» միավորման նախագահ
գրող - հրապարակախոս
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play