Վահան Քերոբյանը գինեգործների և կոնյակագործների հետ քննարկել է խաղողի մթերման հետ կապված հարցերը


Վահան Քերոբյանը գինեգործների և կոնյակագործների հետ քննարկել է խաղողի մթերման հետ կապված հարցերը

  • 17-07-2021 18:45:49   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հուլիսի 17-ին հանդիպել է գինեգործների եւ կոնյակագործների հետ՝ քննարկելու մի շարք հարցեր, այդ թվում` խաղողի մթերմանը նախապատրաստվելու և մթերումները սահուն կազմակերպելու հետ կապված հարցերը: Այս մասին Քերոբյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում
 
«Խոսել ենք միջնաժամկետ եւ երկարաժամկետ պլանների մասին, վերհանել այն խոչընդոտները, որոնք խանգարում են մեր արտադրողներին ավելի ռիսկային քայլերի գնալ եւ արագ զարգանալ: Անդրադարձել ենք նաեւ գործող եւ նոր մշակվող պետօժանդակության ծրագրերին եւ դրանց ավելի սահուն իրագործման հարցերին։ Գինեգործության ոլորտը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար, եւ մենք անելու ենք հնարավոր ամեն բան դրա հնարավորինս արագ աճն ապահովելու համար»,- գրել է Քերոբյանը:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն