Նեղը գցել Բաքվի բռնապետին հենց իր հայատարարություններով. Ալիևը խճճվել է իր ելույթներում


Նեղը գցել Բաքվի բռնապետին հենց իր հայատարարություններով. Ալիևը խճճվել է իր ելույթներում

  • 19-07-2021 17:44:37   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
 
«Ալիևը, տարված հաղթանակի բերկրանքով, սկսել է խճճվել իր ելույթներում և հայտարարություններում։ Քանի որ Բաքվի բռնապետ հայտարարել էր, որ Վարդենիսը, Սևանը, Սյունիքը , Եղեգնաձորն ու Երևանը իրենց պատմական հայրենիքն է, կամ , այսպես ասած, արևմտյան ադրբեջանը, և իրենք անպայման միավորելու են այդ տարածքները, հայտնվել է մի այնպիսի իրավիճակում , որ ագրեսորի կարգավիճակ կարող է ձեռք բերել։ Դրա համար կատարում է մեկ այլ հայտարարություն, որով փորձում է դուրս գալ նախորդ հայտարարության տակից։ Ասում է, որ ինքը նկատի է ունեցել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ըստ որի , փախստականները կարող են վերադառնալ իրենց բնակավայրեր։ 
 
Հենց այստեղ Բաքվի բռնապետին կարող ենք հիշացնել Շահումյանի, Գետաշենի, Արծվաշենի, Գանձակի, Սումգայիթի, վերջապես Բաքվի Հայ փախստականների և նրանց վերադարձի, անվտանգության երաշխիքի մասին՝  մատնացույց անելով հենց այն փաստաթուղթը, որը մատնացույց է անում Բաքվի բռնապետը, որպես իր հայտարարության սրբագրում։
 
Մենք հիմա կարող ենք հզոր դիվանագիտական հակազդեցությամբ նեղը գցել Բաքվի բռնապետին,  հենց իր հայատարարություններով․․․»:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն