Երասխը ահազանգում է. մենք շատ մենակ ենք, խելքի եկեք


Երասխը ահազանգում է. մենք շատ մենակ ենք, խելքի եկեք

  • 20-07-2021 10:46:19   | Հայաստան  |  Քաղաքական

«Եթե պետությունը պատերազմի եւ խայտառակության միջև ընտրություն կատարելիս, ընտրում է խայտառակությունը, ապա նա ստանում է և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»:  Ուինսթոն Չերչիլ։ Այս  տողերը  բազմիցս  են  հնչել:
 
Կուժ,  քեզ  կասեմ,  կուլա  դու  հասկացիր... անչափ  գրագետ  հոգի  ունի  հայոց  ազգը,  անգամ  բացահայտ  չի  վիրավորում, այլ  նրբորեն,  այլոց  խոսքերով  ներկայացնում է իրական վտանգն  ու  պատասխանատուների  սխալները...
փոխադարձ  վիրավորանքների, ամբիցիաների,  ազգային անգիտության  վրա  լարախաղացություն անողներ,  դուք  իրավունք  չունեք  այս  բզկտված  հողի վրա  իշխանություն վարելու,  քանի  Ալիևի  նման առնետի  պատճառով,  օրը մի  ծուխ  է մարում հայոց  հողի  վրա,  ու՞ր է  ձեր  քաջությունը, մի  քիչ  օպերատիվություն  ունեցեք, բզկտված Հայաստանը ինքնուրաց  առաջնորդի  ահավոր բաց  ունի...
Երասխը  ահազանգում  է... այս  պայմաններում, ցանկացած անհամերաշխություն ու ներքին  կոնֆլիկտ, ով էլ  որ  այն  հրահրի, պարզ, ազգային  դավաճանություն է: Մենք պատերազմի  մեջ  ենք և  շատ  մենակ  ենք, մեզ կփրկի  միայն մեր  միասնական  պայքարը,  հետո  չասեք՝  ,,Այս  ավերակացս  ինչպես  թագավորեմ,,,... Խելքի  եկեք, բավական է, ես Հայաստանից  ոչ  մի  տեղ  չեմ  գնալու,  ապրելու եմ Հայաստանում, որովհետև  ես  հայ  եմ... իմ  հողը  պետք  է  ինձ  պատսպարի...
 
 
«Մայր Հայաստան» միավորման նախագահ
գրող - հրապարակախոս
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական