«Կասպերսկի»-ն Հայաստանում նշում է Սիսադմինի օրը


«Կասպերսկի»-ն Հայաստանում նշում է Սիսադմինի օրը

  • 20-07-2021 10:57:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Երևան, 20 հուլիսի, «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։  Կիբեռանվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի» ընկերությունն այս տարի Հայաստանում յուրահատուկ ձևով է նշում Համակարգային ադմինիստրատորի՝ Սիսադմինի օրը՝ հայտարարելով «Ամենակարող ադմին» անեկդոտների մրցույթը։
 
Դժվար թե որևէ մեկը տեսած լինի հումորի զգացում չունեցող համակարգային ադմինիստրատոր։ Ինչո՞ւ։ Որովհետև սիսադմինն ամենապահանջված մասնագետն է ցանկացած կազմակերպությունում, և միայն հումորի զգացումը կարող է օգնել նրան դիմանալ «թեյնիկ» աշխատակիցների չդադարող տեղին ու անտեղի պահանջներին ու խնդրանքներին։ Եվ ամենակարող սիսադմինների ու «թեյնիկ» աշխատակիցների շփումը ծնում է զվարճալի պատմություններ, որոնք ներկայացնելով, կարելի է տիրանալ «Կասպերսկի»-ի արժեքավոր մրցանակների։
 
Դրանց արժանանալու համար Սիսադմինների և ընդհանրապես թվային աշխարհի հետ կապված անեկդոտները և իրական դեպքերի մասին զվարճալի պատմությունները պետք է ուղարկել  kasperskyevent@globalspc.am էլեկտրոնային հասցեին և/կամ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Kaspersky Armenia»՝ https://www.facebook.com/KasperskyLabArmenia/ էջին։ Դրանք ընթերցվելու են հուլիսի 21-31-ն ամեն օր, ժամը 10։00-ին «Ռադիո Վան»-ի ուղիղ եթերով հեռարձակվելիք հատուկ հաղորդման ընթացքում։ Ամենօրյա ուղիղ եթերում հնչած անեկդոտներից և զվարճալի պատմություններից լավագույնի հեղինակը կստանա մրցանակ, իսկ եթերաշրջանի ընթացքում հնչած և ուղարկված բոլոր անեկդոտներից և զվարճալի պատմություններից լավագույնները կընթերցվեն հուլիսի 31-ին կայանալիք եզրափակիչ ռադիոհաղորդման ընթացքում, և 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերն զբաղեցրած անեկդոտների և զվարճալի պատմությունների հեղինակները կպարգևատրվեն «Կասպերսկի» ընկերության արժեքավոր մրցանակներով։
 
Որպես պատմական ակնարկ նշենք, որ Սիսադմինի օրը հիմնադրել է ամերիկացի 20-ամյա աշխատանքային փորձով համակարգային ադմինիստրատոր Թեդ Կեկատոսը։ Նա ամսագրում տեսել էր գովազդ, որտեղ երախտապարտ աշխատակիցները ծաղիկներ և մրգով զամբյուղներ են նվիրում նոր տպիչներ տեղադրած համակարգային ադմինիստրատորին։ Կեկատոսը, որը նույն մոդելի տպիչներ էր տեղադրել նաև իր կազմակերպությունում, որոշեց հիմնադրել Սիսադմինի օր (System Administrator Appreciation Day-Համակարգային ադմինիստրատորին երախտագիտության օր), որն առաջին անգամ նշվել է 2000 թվականի հուլիսի 28-ին։
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play