ԱՄՆ դեսպանատունը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել թուլացնել լարվածությունը


ԱՄՆ դեսպանատունը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել թուլացնել լարվածությունը

  • 20-07-2021 18:52:56   | ԱՄՆ  |  Մեկնաբանություն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Երասխի հատվածի վերջին դեպքերի առնչությամբ: Դեսպանատան ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ նշվում է. 

Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերով, հատկապես՝ Երասխ/Սադարակ հատվածի վերջին դեպքերով: Մենք երկու կողմին կոչ ենք անում արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը և առարկայական բանակցությունների վերսկսման տիրույթ ստեղծել:

 

 

Նոյյան տապան  -   Մեկնաբանություն