Մերկելը տագնապ Է հայտնել Գերմանիայում կորոնավիրուսով վարակումների թվի աճի պատճառով


Մերկելը տագնապ Է հայտնել Գերմանիայում կորոնավիրուսով վարակումների թվի աճի պատճառով

  • 22-07-2021 15:45:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Արմենպրես. Գերմանիայում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը տագնապ Է հարուցում, վարակումների դեպքերի թիվը կրկին արագորեն աճում Է: Հուլիսի 22-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մեկելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
 
«Վարակումների թիվն աճում Է, դա անհանգստություն հարուցող դինամիկա Է»,- ասել Է նա: «Մեզ մոտ կրկին աճ Է Էքսպոնետայով»,- արձանագրել Է Մեկելը: Նա հորդորել Է պահպանել սոցիալական հեռավորության կանոնները եւ դիմակների ռեժիմը, ինչպես նաեւ վաղօրոք մշակել քովիդի տարածումից պաշտպանության միջոցները: «Թույլ չտալ առողջապահության համակարգի ծանրաբեռնություններ. դա մեր գործողությոնների հիմքն Է»,- ընդգծել Է նա: Կանցլերը քաղաքացիներին հորդորել Է պատվաստվել COVID-19-ի դեմ:
 
«Մենք բոլորս ցանկանում ենք վերադառնալ բնականոն կյանքի: Որքան շատ մարդ պատվաստվի, մենք այնքան ազատ կլինենք»,- կարծում Է Մերկելը: Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտի տվյալներով՝ վերջին օրը Գերմանիայում կորոնավիրուսով Է վարակվել 1890 մարդ: ԳԴՀ-ում ամեն օր հայտնաբերված ախտահարման դեպքեի թիվն աճում Է մոտավորապես հուլիսի սկզբից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը