Սյունիքի մարզպետի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել


Սյունիքի մարզպետի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել

  • 22-07-2021 16:44:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, հայտնում են Քննչական կոմիտեից: Կարեն Պողոսյանը մեղադրվում է սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու  մեջ:
 
Հուլիսի 14-ի գիշերը Գորիսում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորվել էր երկու քաղաքացի:  Միջադեպի հետ կապված լրատվամիջոցներում շրջանառվում է նաև նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդու՝ Մելիքսեթ Բարսեղյանի անունը: Ըստ մամուլի՝ դեպքի մասնակիցների թվում է եղել նաև Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն