Մեր պետությունը բռնազավթված է ռուս-թուրքական իշխանությունների կողմից. ամեն բան արվում է, որ հայկական ինքնությունը վերանա. Աշոտ Գեւորգյան

Մեր պետությունը բռնազավթված է ռուս-թուրքական իշխանությունների կողմից. ամեն բան արվում է, որ հայկական ինքնությունը վերանա. Աշոտ Գեւորգյան

  • 22-07-2021 17:25:37   | Հայաստան  |  Քաղաքական



Չորս ուժերը` Լևոն Տեր Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան և Նիկոլ Փաշինյան, իրականում մի ուժ է, որն էֆֆեկտիվ օգտագործվել է երկիրը բարբարոսական քանդելու համար: Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Աշոտ Գեւորգյանը:
 
«Այս ռեժիմները այլասերել են հասարակությանը հնարավոր բոլոր ձևերով, կրթական մակարդակը իջեցրել են շատ ցածր, և մենք հիմա փաստացի ունենք այսպես ասած կադրերի խստագույն պահանջ, որպեսզի վերակառուցենք երկիրը: Այս պարագայում մտավորականների, գիտնականների, արվեստագետների խիստ կարիք ունենք, և առանց կրթության ու նոր տեխնոլոգիաների, առանց արդյունաբերության ապագա չկա, և ներկայումս ոչ թե պետք է մտածենք հերթական սումերմարկետ բացելու մասին, այլ նոր որակի գիտամշակութային վիճակ ստեղծելու: 
 
Սակայն տեսնում ենք, որ իշխանությունը բռնազավթված է օտար ուժի կողմից, և այդ մարդիկ, որ հայի ազգանուն են կրում որևէ աղերս չունեն հայ ժողովրդի հետ, մենք բռնազավթված ենք: Այսօրվա հայկական պետությունը բռնազավթված է ռուս-թուրքական իշխանությունների կողմից, և ամեն ինչ արվելու է այդ ուժերի կողմից, որ հայկական ինքնությունը վերանա»,- ասաց նա: 
 
Առավել մանրամասն ` տեսանյութում 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական