«Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար է ընտրվել Սեյրան Օհանյանը, իսկ քարտուղար` Արծվիկ Մինասյանը


«Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար է ընտրվել Սեյրան Օհանյանը, իսկ քարտուղար` Արծվիկ Մինասյանը

  • 22-07-2021 19:03:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Հայաստան» դաշինքը  հուլիսի 21-ին անցկացրել է խորհրդարան անցած պատգամավորական խմբակցության նիստը, որը վարել է Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին տեղեկանում ենք դաշինքի ֆեյսբուքյան էջից:
 
Նշվում է, որ քննարկվել են խորհրդարանում Դաշինքի գործունեությանը վերաբերող հարցեր։
 
Նիստի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրվել Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play