Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել 13 հայ զինծառայողի
22-07-2021 19:37:15 | Ադրբեջան | Ի՞նչ է գրում մամուլը
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր 6 տարվա ազատազրկման է դատապարտել 13 հայ զինծառայողի՝ «ահաբեկչության, Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու» համար, հայտնում է Ազատություն ռադիոկայանը:
Պահեստազորայինները գերեվարվել էին անցած տարվա դեկտեմբերին՝ պատերազմի ավարտից շաբաթներ անց, երբ, իրենց իսկ խոսքով, վերադասի հրամանը կատարելիս փորձել էին նահանջել Հադրութի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերից։
Սա հայ զինվորականների երրորդ խումբն է, որ Ադրբեջանում դատապարտվում է ազատազրկման։ Ընդհանուր առմամբ, գերեվարվել էր ավելի քան 60 զինվորական, 30-ին Բաքուն վերադարձրել է ականապատման քարտեզների դիմաց։