Մատաղիսում որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել


Մատաղիսում որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել

  • 22-07-2021 20:12:52   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Մատաղիսում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
 
Որոնումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին: Ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
 
Զինադադարից հետո Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների, կամավորների, պահեստազորայինների և քաղաքացիական անձանց ընդհանուր 1611 աճյուն:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն