Հայաստանը դիտորդական առաքելություն կգործուղի ՌԴ Պետդումայի ընտրություններին


Հայաստանը դիտորդական առաքելություն կգործուղի ՌԴ Պետդումայի ընտրություններին

  • 22-07-2021 21:13:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք` Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2021 թվականի օգոստոսի 16-ից մինչև սեպտեմբերի 25-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) կգործուղվի Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելությունը:
Այս մասին որոշումը ստորագրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
 
Դիտորդական առաքելությունը կգլխավորի վարչապետի աշխատակազմի Արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Կարեն Գասպարյանը:  
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն