Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, նաև կարկուտ


Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, նաև կարկուտ

  • 22-07-2021 21:26:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին հայտնում են  Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: 
 
Երևան քաղաքում՝
 
Հուլիսի 22-ի երեկոյան ժամերին, 23-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ արագությամբ: Հուլիսի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Հանրապետության տարածքում`
 
Հուլիսի 22-24-ին, 27-ին հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
 
Հուլիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։
 
Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-24-ին՝  ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 25-26-ին՝ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն