«Կասպերսկի»-ն Երևանում անցկացրել է Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների կիբեռանվտանգության ուսուցման սեմինար

«Կասպերսկի»-ն Երևանում անցկացրել է Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների կիբեռանվտանգության ուսուցման սեմինար

  • 22-07-2021 21:44:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կիբեռանվտանգության  ոլորտի միջազգային առաջատար «Կասպերսկի» ընկերությունը հուլիսի 22-ին Երևանում Հայաստանի առաջատար ընկերությունների համար առաջին անգամ երկրում անցկացրել է Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների կիբեռանվտանգության ուսուցման սեմինար։ Այս մասին հայտնում են «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից: 
 
Սեմինարին մասնակցել են Հայաստանի բանկերի, ապահովագրական ընկերությունների, վարկային կազմակերպությունների, ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերի, բջջային կապի և ինտերնետի օպերատորների, տեղեկատվական տեխնոլոգիաների, խորհրդատվական, արդյունաբերական և առևտրային ընկերությունների մարդկային ռեսուրսների կառավարման և տեղեկատվական անվտանգության ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները։
 
Միջոցառման բացումը կատարել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ  Արմեն Կարապետյանը։ Սեմինարին բանախոսել է «Կասպերսկի» ընկերության Security Awareness ուղղության ղեկավար Ելենա Մոլչանովան, որը ներկայացրել է կազմակերպությունների աշխատակիցներին կիբեռանվտանգության ուսուցման Kaspersky Automated Security Awareness Platform­ի կիրառման մեխանիզմները, հնարավորությունները և արդյունավետության չափանիշները։ Նա անցկացրել է նաև «Ինչպե՞ս չընկնել կիբեռխարդախների ծուղակը» ուսուցողական խաղը, որի ընթացքում սեմինարի մասնակիցները սեփական օրինակով համոզվել են, թե ինչպես կարելի է սկսել կիբեռանվտանգության ուսուցումը, նաև տեղեկացել են ամենավառ օրինակների մասին, թե ինչպես է աշխատակցի սխալը հանգեցրել մեծ խնդիրների։
 
«Կազմակերպությունների կիբեռանվտանգության արդյունավետ ապահովման գործում առանցքային դեր է խաղում մարդկային գործոնը։ Շատ հաճախ կիբեռանվտանգության կանոնները չիմացող աշխատակիցների սխալների պատճառով կազմակերպությունները կրում են բազմամիլիոնանոց վնասներ ֆինանսների, արժեքավոր փաստաթղթերի և հեղինակության կորստի հետևանքով։ Կիբեռանվտանգության ոլորտի պատշաճ ուսուցման համար «Կասպերսկի» ընկերությունն ստեղծել է Kaspersky Automated Security Awareness Platform (K-ASAP) պարզ առցանց գործիքը՝ www.k-asap.am, որը կօգնի սեմինարին մասնակից կազմակերպությունների աշխատակիցներին տիրապետել կիբեռանվտանգության հմտություններին և կոչված է պաշտպանելու կազմակերպությունների բիզնեսը»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
 
Սեմինարի մասնակիցներն ունեցել են կիբեռանվտանգության և ոլորտի ուսուցման վերաբերյալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերը ինտերակտիվ քննարկելու և պարզաբանելու հնարավորություն։ 
 
 

Բաժանորդագրվեք Noyan Tapan TV ալիքին եւ դիտեք մեր բոլոր հաղորդումները հետեւյալ խորագրերում՝  

Հրատապ Հարցեր 

«Հասկանանք»՝  հաղորդաշար Հովսեփ Խուրշուդյանի հետ

«Փափուկուժ» հաղորդաշար՝Մարիամ Ավագյանի հետ

Ականատեսի աչքերով

Ազատ խոսափող

Прямым текстом

Ноян Тапан на русском

Գիտական Հայաստան

Իրավունք․Օրենք․Հասարակություն

HyeID Հայ ինքնության քարտ

Լինենք առողջ

Զարգացման ծրագրեր Հայաստանի համար

Բաժանորդագրվեք մեզ/Подписывайтесь 

Youtube-  Նոյյան Տապան հիմնական

Youtube - Նոյյան Տապան ուղիղ եթեր

Facebook - Նոյյան Տապանի ֆեյսբուքյան էջ

Facebook - Նոյյան Տապան խումբ

Twitter - Նոյյան Տապան Թվիթերյան էջ

Telegram - Նոյյան Տապան Տելեգրամ ալիքում  

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #карабах #լուրեր #լուր#lur #lurer#азербайджан_армения #НоянТапан #Armenia #Armenianews #Հայաստան #ՆիկոլՓաշինյան #Армения #НиколПашинян #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабахBottom of Form

Գովազդի հարցերով գրեք՝ [email protected]

Նոյյան Տապանի առավոտյան հաղորդումը ուղիղ հեռարձակվում է Երևանի ժամանակով ժամը՝ 10:00-11:00  

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով և Wiber, WhatsApp  +374 55 50 90 75 համարով

Սիրելի հեռուստադիտողներ։ Դուք այժմ կարող եք հովանավորել մեզ՝ պարզապես մտնելով մեր ալիքի  Հովանավորություն բաժինը

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումներ անողները արգելափակվելու են։

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ») 

 Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան28 

 Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677  

էլ․փոստ` [email protected] 

 Կայք՝ www.nt.am

 

Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն