Փոխըմբռնման հուշագիր՝ Արդարադատության նախարարության և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև

Փոխըմբռնման հուշագիր՝ Արդարադատության նախարարության և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև

  • 23-07-2021 09:46:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի միջև հուլիսի 22-ին կնքվել է Փոխըմբռնման հուշագիր:
 
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը և Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի ռեկտոր Բերտրան Վենարը։
 
Հուշագրի նպատակն է ապահովել  Համալսարանի ուսանողների տեսական գիտելիքների գործնական կիրառումը և մասնագիտական փորձի միջոցով կիրառական հմտությունների ձեռքբերումը։
 
Նախարարի պաշտոնակատարն ու ռեկտորը կարևորել են համագործակցության ամրապնդմանն ուղղված այս նախաձեռնությունն ու վստահություն հայտնել, որ  Ֆրանսիական համալսարանն իր մարդկային որակյալ ռեսուրսով կդառնա Արդարադատության նախարարության բարեփոխումների մի մասնիկը։
 
Միջոցառման ավարտին ռեկտոր Վենարը հանդիպել է նաև Արդարադատության նախարարությունում ներկայում աշխատող Ֆրանսիական համալսարանի շրջանավարտներին։
 
Նշենք, որ Հուշագրի շրջանակում նախատեսվում է կազմակերպել Նախարարության ներկայացուցիչների հանդիպումներ Համալսարանի ուսանողների և դասախոսների հետ, դասախոսություններ՝ Նախարարության գործունեության ոլորտին վերաբերող հարցերի շուրջ,  կազմակերպել Նախարարության ներկայացուցիչների  մասնակցությամբ կլոր սեղաններ, գիտաժողովներ,  թեմատիկ սեմինարներ, դատախաղեր և գիտագործնական միջոցառումներ, կազմակերպել Նախարարության ստորաբաժանումներ ուսանողների այցելություններ, նրանց ընդգրկել  Նախարարության տարբեր  միջոցառումներում, ծրագրերում, Համալսարանի ծրագրերի շրջանակներում անվճար հիմունքներով ընդգրկել Նախարարության գիտնական-մասնագետների՝ որպես դասախոսներ, ինչպես նաև օգտագործել Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական ռեսուրսները նախարարության կողմից իրականացվող միջոցառումներում, ապահովել Համալսարանի ուսանողների արտադրական-ուսումնական պրակտիկայի կազմակերպումը Նախարարության ստորաբաժանումներում և այլն։
 
 ՀՀ ԱՆ 
 
 
 
 

Բաժանորդագրվեք Noyan Tapan TV ալիքին եւ դիտեք մեր բոլոր հաղորդումները հետեւյալ խորագրերում՝  

Հրատապ Հարցեր 

«Հասկանանք»՝  հաղորդաշար Հովսեփ Խուրշուդյանի հետ

«Փափուկուժ» հաղորդաշար՝Մարիամ Ավագյանի հետ

Ականատեսի աչքերով

Ազատ խոսափող

Прямым текстом

Ноян Тапан на русском

Գիտական Հայաստան

Իրավունք․Օրենք․Հասարակություն

HyeID Հայ ինքնության քարտ

Լինենք առողջ

Զարգացման ծրագրեր Հայաստանի համար

Բաժանորդագրվեք մեզ/Подписывайтесь 

Youtube-  Նոյյան Տապան հիմնական

Youtube - Նոյյան Տապան ուղիղ եթեր

Facebook - Նոյյան Տապանի ֆեյսբուքյան էջ

Facebook - Նոյյան Տապան խումբ

Twitter - Նոյյան Տապան Թվիթերյան էջ

Telegram - Նոյյան Տապան Տելեգրամ ալիքում  

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #карабах #լուրեր #լուր#lur #lurer#азербайджан_армения #НоянТапан #Armenia #Armenianews #Հայաստան #ՆիկոլՓաշինյան #Армения #НиколПашинян #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабахBottom of Form

Գովազդի հարցերով գրեք՝ [email protected]

Նոյյան Տապանի առավոտյան հաղորդումը ուղիղ հեռարձակվում է Երևանի ժամանակով ժամը՝ 10:00-11:00  

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով և Wiber, WhatsApp  +374 55 50 90 75 համարով

Սիրելի հեռուստադիտողներ։ Դուք այժմ կարող եք հովանավորել մեզ՝ պարզապես մտնելով մեր ալիքի  Հովանավորություն բաժինը

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումներ անողները արգելափակվելու են։

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ») 

 Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան28 

 Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677  

էլ․փոստ` [email protected] 

 Կայք՝ www.nt.am

 

Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն