Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ում էր

Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ում էր

  • 23-07-2021 10:09:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ում էր։ 
 
Նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանի և թանգարանի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Լ․ Գալստյանի հետ շրջել են թանգարանի ցուցասրահներում։ Թանգարանի չորս սրահներում ցուցադրվում են ‎Հայաստանի Հանրապետության ֆլորայի և ֆաունայի հազվագյուտ նմուշներ։Կարճ էքսկուրսի միջոցով ծանոթացել են Հայաստանի տարածքի լանդշաֆտային բազմազանության, բուսական և կենդանական աշխարհի յուրահատուկ (էնդեմիկ) ներկայացուցիչների ցուցանմուշներին։
 
Շրջայցից հետո նախարարի պաշտոնակատարը խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի հետ՝ նախ շնորհակալություն հայտնելու կատարած աշխատանքի որակի համար, ապա լսելու առկա խնդիրները և քննարկելու թանգարանի հետագա զարգացման ծրագրերը։
 
«Շատ տպավորված եմ ցուցադրված նմուշներով։Կրտսեր, միջին և ավագ դասարանի ցանկացած աշակերտ թանգարան ոտք դնելուց և շրջայց կատարելուց հետո կփոխի իր աշխարհայացքը՝ լեզվամտածողությունից մինչև արտաքին աշխարհի ընդհանուր ընկալումներ։Յուրաքանչյուր հայ մարդ այս թանգարան այցելելով կվերարժևորի իր գոյը։ Կարծես Աստված ոչինչ չի խնայել մեր երկրի համար, այսքան հարուստ կենսաբազմազանություն, հարուստ ընդերք, օգտակար հանածոներ։ Մեզ մնում է միայն ճիշտ կառավարել ու պահպանել մեր ազգային հարստությունը»,-նշել է նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։
 
Քննարկվել են զբոսաշրջային ընկերությունների հետ ավելի սերտ համագործակցություն հաստատելու ծրագրեր։ 
 
Նախարարի պաշտոնակատարը նախարարի տեղակալին խնդրել է բանակցություններ սկսել Երևան քաղաքի City Tour-երի ծրագրում մեր թանգարանը ներառելու շուրջ։
 
Առանձնակի կարևորվել է թանգարանի նյութատեխնիկական բազայի վերազինման և համալրման, ինչպես նաև ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրուման հարցը։
 
«Թանգարանը մեզ համար նախևառաջ էկոկրթական, սոցիալ-կրթական կարևորագույն բաղադրիչ է, և մենք արդեն ունենք որոշակի տեսլական զարգացման ուղղությունների շուրջ։ Թանգարանի շենքային պայմանների բարելավման ու միջազգային չափանիշներին համապատասխան հարմարավետ ֆոնդապահոցներ ունենալու, գիտահետազոտական աշխատանքների համար անհրաժեշտ աշխատասենյակներ ստեղծելու, թանգարանային առարկաների վերականգնման, մաքրման, քիմիական հետազոտության և ախտահանման լաբորատորիաներ ունենալու խնդիրները բոլորը գույքագրված են, և դրանց լուծման ուղղությամբ գործուն քայլերը ձեռնարկվում են,- նշել է նախարարի պաշտոնակատարը և գործընկերներին տեղեկացրել, որ այս պահին մի շարք բանակցություններ են ընթանում այդ ուղղություններով։
 
Հանդիպման ավարտին նախարարի պաշտոնակատարը թանգարանի աշխատակիցներին խնդրել է ականջալուր լինել Առողջապահության նախարարության հորդորներին և պատվաստվել ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ։
 
Շրջակա միջավայրի նախարարություն
 
 
 
 
 

Բաժանորդագրվեք Noyan Tapan TV ալիքին եւ դիտեք մեր բոլոր հաղորդումները հետեւյալ խորագրերում՝  

Հրատապ Հարցեր 

«Հասկանանք»՝  հաղորդաշար Հովսեփ Խուրշուդյանի հետ

«Փափուկուժ» հաղորդաշար՝Մարիամ Ավագյանի հետ

Ականատեսի աչքերով

Ազատ խոսափող

Прямым текстом

Ноян Тапан на русском

Գիտական Հայաստան

Իրավունք․Օրենք․Հասարակություն

HyeID Հայ ինքնության քարտ

Լինենք առողջ

Զարգացման ծրագրեր Հայաստանի համար

Բաժանորդագրվեք մեզ/Подписывайтесь 

Youtube-  Նոյյան Տապան հիմնական

Youtube - Նոյյան Տապան ուղիղ եթեր

Facebook - Նոյյան Տապանի ֆեյսբուքյան էջ

Facebook - Նոյյան Տապան խումբ

Twitter - Նոյյան Տապան Թվիթերյան էջ

Telegram - Նոյյան Տապան Տելեգրամ ալիքում  

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #карабах #լուրեր #լուր#lur #lurer#азербайджан_армения #НоянТапан #Armenia #Armenianews #Հայաստան #ՆիկոլՓաշինյան #Армения #НиколПашинян #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабахBottom of Form

Գովազդի հարցերով գրեք՝ [email protected]

Նոյյան Տապանի առավոտյան հաղորդումը ուղիղ հեռարձակվում է Երևանի ժամանակով ժամը՝ 10:00-11:00  

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով և Wiber, WhatsApp  +374 55 50 90 75 համարով

Սիրելի հեռուստադիտողներ։ Դուք այժմ կարող եք հովանավորել մեզ՝ պարզապես մտնելով մեր ալիքի  Հովանավորություն բաժինը

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումներ անողները արգելափակվելու են։

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ») 

 Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան28 

 Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677  

էլ․փոստ` [email protected] 

 Կայք՝ www.nt.am

 

Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն