Փրկարարներին օգնության են հասնում ԱԹՍ-ները. մշակվում են տեխնոլոգիական նոր լուծումներ

Փրկարարներին օգնության են հասնում ԱԹՍ-ները. մշակվում են տեխնոլոգիական նոր լուծումներ

  • 23-07-2021 11:04:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Արմենպրես. Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գիտահետազոտական լաբորատորիայում որոնողա-փրկարարական, հրդեհի մարման կամ այլ բնույթի փրկարակական աշխատանքներում օգտագործելու նպատակով նոր տեխնոլոգիական լուծումներ են մշակում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը:
 
«Գիտությունը և տեխնիկան զարգանում են, և  նորագույն տեխնոլոգիաներ են ներդրվում բոլոր ոլորտներում, ուստի չի կարող արտակարգ իրավիճակների ոլորտը դուրս մնալ այս գործընթացից: Ինչպես տեսնում եք, օրինակ, Երևանում այսօր հանդիպում ենք արդեն բավականին շատ բարձրահարկ շենքերի, և փրկարարական աշխատանքների իրականացումը նոր դժվարություններ է առաջացնում: Նախկին աստիճանավանդակները  օգտագործելը, բնականաբար, նման բարձրությունների վրա հնարավոր չի լինի, ինչը թելադրում է մեզ, որ պետք է նոր տեխնոլոգիաներ մշակել նմանատիպ վայրերում փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար: Դրանք կլինեն և ռոբոտները, և անօդաչու թռչող սարքերը»,- նշեց Մաթևոսյանը:
 
Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորը հայտնեց, որ գիտահետազոտական աշխատանքային խմբում ընդգրկված են ինչպես ակադեմիայի դասախոսները, այնպես էլ ուսանողները:
 
«Արդեն մեկ տարի է բավականին լուրջ փորձարկումներ ենք իրականացնում: Այդ փորձարկումների արդյունքները արդեն իսկ ներդրվել են Փրկարար ծառայությունում: Այս տարի, օրինակ, Սևանա լճում հանգստացողների համար ԱԹՍ-ներ ենք մշակել, որոնք ջրափրկարարներին տալիս են համապատասխան տեղեկատվություն լողորդների վերաբերյալ: Բացի այդ, մշակում ենք ԱԹՍ-ի միջոցով փրկարարական օղակ նետելու տեխնոլոգիան` ԱԹՍ-ը կարող է հայտնաբերել ջրում խեղդվողին, հասնել նրա մոտ, գցել փրկարարական օղակը, որը կտևի ընդամենը մեկ  կամ մեկուկես րոպե` դա լիովին բավարար է մարդու կյանքը փրկելու համար: ԱԹՍ-ները նաև օգտագործում ենք անտառային հրդեհների մարման աշխատանքներում: Անտառային հրդեհների մարման գործընթացը դանդաղ է ընթանում առանց նոր տեխնոլոգիաների  կիրառման: Մեր մշակած ԱԹՍ-ները հնարավորություն են տալիս կանխատեսել հրդեհի զարգացման ուղղությունները, արագությունը, հրդեհի օջախները արագ հայտնաբերել և  այլն, և այլն»,- ընդգծեց Մաթևոսյանը:
 
Փրկարար ծառայության գեներալ-մայորը հայտնեց նաև, որ տարբեր մարզերում ԱԹՍ-ների միջոցով իրականացվել են իրազեկման ակցիաներ անտառային հրդեհները կանխելու և կանխարգելելու նպատակով:
 
«Գիտեք, որ սովորության համաձայն մեր քաղաքացիները անտառներում հանգիստ անցկացնելիս խորոված են պատրաստում, իսկ մենք ԱԹՍ-ին տեղադրված բարձրախոսի միջոցով իրազեկում ենք, թե ինչպես վարվեն կրակի հետ, ինչ անեն, որպեսզի տվյալ խոտածածկ տարածքում հրդեհներ չառաջանան»,- ասաց Մաթևոսյանը:
 
Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի խոսքով` ուսանողների  շրջանում հետաքրքրությունը մեծ է այս ոլորտի նկատմամբ:
 
«Այս տարի Ակադեմիայում ռոբոտատեխնիկայի շահագործման մասնագետներ են պատրաստվելու, որը ,կարծում եմ, ոլորտի նկատմամբ հետաքրքրությունն ավելի կմեծացնի»,- եզրափակեց Մաթևոսյանը:
 
Կարեն Խաչատրյան
 
 

Բաժանորդագրվեք Noyan Tapan TV ալիքին եւ դիտեք մեր բոլոր հաղորդումները հետեւյալ խորագրերում՝  

Հրատապ Հարցեր 

«Հասկանանք»՝  հաղորդաշար Հովսեփ Խուրշուդյանի հետ

«Փափուկուժ» հաղորդաշար՝Մարիամ Ավագյանի հետ

Ականատեսի աչքերով

Ազատ խոսափող

Прямым текстом

Ноян Тапан на русском

Գիտական Հայաստան

Իրավունք․Օրենք․Հասարակություն

HyeID Հայ ինքնության քարտ

Լինենք առողջ

Զարգացման ծրագրեր Հայաստանի համար

Բաժանորդագրվեք մեզ/Подписывайтесь 

Youtube-  Նոյյան Տապան հիմնական

Youtube - Նոյյան Տապան ուղիղ եթեր

Facebook - Նոյյան Տապանի ֆեյսբուքյան էջ

Facebook - Նոյյան Տապան խումբ

Twitter - Նոյյան Տապան Թվիթերյան էջ

Telegram - Նոյյան Տապան Տելեգրամ ալիքում  

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #карабах #լուրեր #լուր#lur #lurer#азербайджан_армения #НоянТапан #Armenia #Armenianews #Հայաստան #ՆիկոլՓաշինյան #Армения #НиколПашинян #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабахBottom of Form

Գովազդի հարցերով գրեք՝ [email protected]

Նոյյան Տապանի առավոտյան հաղորդումը ուղիղ հեռարձակվում է Երևանի ժամանակով ժամը՝ 10:00-11:00  

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով և Wiber, WhatsApp  +374 55 50 90 75 համարով

Սիրելի հեռուստադիտողներ։ Դուք այժմ կարող եք հովանավորել մեզ՝ պարզապես մտնելով մեր ալիքի  Հովանավորություն բաժինը

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումներ անողները արգելափակվելու են։

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ») 

 Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան28 

 Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677  

էլ․փոստ` [email protected] 

 Կայք՝ www.nt.am

 

Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը