Կարծում եմ, պետք է վանել «միջանցք» արտահայտությունը. Ֆրանսիայի դեսպան


Կարծում եմ, պետք է վանել «միջանցք» արտահայտությունը. Ֆրանսիայի դեսպան

  • 23-07-2021 11:22:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Կարծում եմ, պետք է վանել «միջանցք» արտահայտությունը։ «Միջանցքները» շատ վատ հիշողություն են թողել դիվանագիտության պատմության մեջ, ինչպես, օրինակ, Դանցիգի միջանցքը։ Այս մասին Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից պարբերաբար հնչեցվող Զանգեզուրի միջանցք արտահայտության մասին հարցին։
 
«Մենք կարծում ենք, որ պետք է աշխատել հունվարի 11-ի եռակողմ հայտարարության հիման վրա, որը ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև և որը նախատեսում է տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների միջև հաղորդակցության տարածաշրջանային ուղիների վերականգնում։ Ֆրանսիան լիովին պատրաստ է աշխատել տարածաշրջանի երկրների հետ՝ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների գործարկման ուղղությամբ», – ասել է դեսպանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play