Հայկական Earlyone ընկերությունն այսուհետ կօգնի համակարգել պատվաստանյութ ստանալու համար ձևավորված հերթերը


Հայկական Earlyone ընկերությունն այսուհետ կօգնի համակարգել պատվաստանյութ ստանալու համար ձևավորված հերթերը

  • 23-07-2021 12:01:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ Earlyone ընկերությունը նորարարական լուծում է առաջարկում հերթերի կառավարման համար 
 
Կորոնավիրուսային համաճարակը նշանակալից ազդեցություն ունեցավ մարդկանց և աշխարհի վրա։ Այժմ տարբեր պատվաստանյութերի առկայությունն իր խնդիրներն է բերում օտարերկրյա և Հայաստանի քաղաքացիների շրջանում։ 
 
Հայաստանում ձևավորվել են պատվաստումային շրջիկ կայաններ, որտեղ պատվաստանյութ ստանալու համար զբոսաշրջիկների՝ հատկապես իրանցիների, շրջանում առանձնակի հետաքրքրություն է նկատվում։ 
 
Կայաններում հերթերի համակարգման և վեճերից խուսափելու համար հուլիսի 17-ից ներդրվել է Earlyone էլեկտրոնային հերթագրման համակարգը, որի արդյունավետությունն արդեն իսկ ակնհայտ է։ 
 
Համակարգում գրանցվելու և հերթագրվելու հնարավորություն ունեն օտարերկրյա քաղաքացիները, կացության իրավունք ունեցող անձինք և ՀՀ քաղաքացիները․ վերջիններս ունեն հերթագրման առաջնայնություն։ 
 
Առաջիկա օրերի ընթացքում հնարավոր կլինի նաև հերթագրվել Earlyone բջջային հավելվածի միջոցով՝ նախապես նշելով մոտենալու օրն ու ժամը ու ստանալ պատվաստանյութ առանց սպասելու։ 
 
“Այժմ հերթերն ավելի համակարգված են։ Սպասողները արդեն իսկ տեսնում են իրենց հերթը մոնիտորի վրա, և այսպիսով խուսափում ենք հերթերից ու վիճաբանություններից”,-նշեց Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Լուսինե Հովհաննիսյանը։ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն