Ալիևը հայտարարել է, թե շարունակելու են ամրապնդվել ՀՀ տարածքում, քանի որ այն համարում են «իրենցը»


Ալիևը հայտարարել է, թե շարունակելու են ամրապնդվել ՀՀ տարածքում, քանի որ այն համարում են «իրենցը»

  • 23-07-2021 13:12:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Ադրբեջանի նախագահ Իհամ Ալիևը հայտարարել է, թե կշարունակեն ամրապնդել իրենց դիրքերը Հայաստանի հետ սահմանին: Այս մասին նա ասել է AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ։
 
«Շառլ Միշելը (Եվրոպական խորհրդի նախագահ) Երևան այցի ժամանակ սահմանային տարածքներն անվանել է «վիճելի»: Եթե անկեղծ, ապա ես համաձայն չեմ այդ արտահայտության հետ, քանի որ մենք այդ տարածքները մերն են համարում։ Ես համարում եմ, որ դա Զանգեզուրի տարածքն է։ Զանգեզուրը մեր նախնիների հողն է և մենք գտնվում ենք մեր հողում»,-ասել է Ալիևը։
 
Նրա խոսքով՝ Շառլ Միշելի Ադրբեջան կատարած այցի ժամանակ քննարկվել է այդ հարցը։ «Ես նրան փորձել եմ բացատրել, որ մենք հասել ենք մեր սահմաններին։ Ինչու՞ ենք միայն մայիսին հասել, որովհետև ձյունը հալել է։ Այն բանից հետո, երբ ձյունը հալել է, մենք վերցրել ենք անհրաժեշտ բարձունքները, տեղակայվեցինք դրանց վրա, ամրապնդվեցինք ու կշարունակենք ամրապնդվել»,-ընդգծել է նա։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play