ՀայՓոստը գործարկել է վստահության հեռախոսահամար


ՀայՓոստը գործարկել է վստահության հեռախոսահամար

  • 23-07-2021 14:53:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀայՓոստը գործարկել է 010-514-743 վստահության հեռախոսահամար, որն ուղղված է սպասարկման որակի բարելավմանը և  հաճախորդների հետ հետադարձ կապն ապահովելուն:
 
Վստահության հեռախոսահամարը ՀայՓոստ ընկերության հաճախորդներին հնարավորություն կտա ծառայությունների և սպասարկման վերաբերյալ իրենց գոհունակությունը, դժգոհությունները և առաջարկները հայտնել և ստանալ հետադարձ կապ:  Հաճախորդները կարող են նաև նամակ ուղղել ՀայՓոստի գլխավոր տնօրենի՝ tnoren@haypost.am հասցեին:
 
Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը,- «ՀայՓոստ ընկերությունը զարգացման ռազմավարության շրջանակում նպատակ ունի  սկիզբ դնել փոստային ծառայություների  մատուցման   նոր մշակույթի ձևավորմանը՝ իրականացնելով թափանցիկ և բաց գործունեություն: Վստահության հեռախոսահամարի գործարկումը հնարավորություն կտա ևս մեկ աստիճանով բարելավել հաճախորդների փորձառությունը և բարձրացնել գոհունակության մակարդակը»:
 
 ՀայՓոստի հաճախորդների աջակցման տնօրեն Սիրանուշ Մանանդյանը նշում է,- «ՀայՓոստը մշտապես հոգ է տանում իր հաճախորդների մասին և ցուցաբերում է անհատական մոտեցում: Վստահության հեռախոսահամարի և Գլխավոր տնօրենին ուղղված էլեկտրոնային հասցեի գործարկումով վստահեցնում ենք՝ ՀայՓոստի հաճախորդների կողմից բարձրացված յուրաքանչյուր հարց կստանա արձագանք և արդյունավետ լուծում»:
 
Վստահության հեռախոսազանգերին պատասխանելու են ՀայՓոստ ընկերության փորձառու մասնագետները, ովքեր օպերատիվ կերպով կարձագանքեն հաճախորդների հարցերին: Հաճախորդները կարող են կապ հաստատել երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-18:00: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play