Դիմակ կրելը ինչ է՞, որ չանենք մեր մեծերին պաշտպանելու համար.ՀՀ Ան Անահիտ Ավանեսյան


Դիմակ կրելը ինչ է՞, որ չանենք մեր մեծերին պաշտպանելու համար.ՀՀ Ան Անահիտ Ավանեսյան

  • 23-07-2021 15:05:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Հունաստանում, ուր բավական լավ ցուցանիշ ունեն պատվաստման և հիվանդացությունն էլ կառավարելիի շրջանակներում է, բոլորը անխտիր փակ տարածքներում դիմակ են կրում: 
 
Առանց ստիպելու, մարդիկ հոգալով իրենց առողջության մասին և դրսևորելով հարգանք շրջապատի նկատմամբ հանգիստ կրում են դիմակ:
Համոզված եմ, որ մենք էլ կարող ենք առանց պարտադրանքի էլ՝ դրսևորել հանրային պատասխանատվություն և կրել դիմակ խանութ մտնելիս, տրանսպորտում և այլ փակ տեղերում: 
 
Չէ, որ մենք իրար հասնող, մեկս մյուսի համար հոգ տանող ժողովուրդ ենք դիմակ կրելը ինչ է՞, որ չանենք մեր մեծերին պաշտպանելու համար:»
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն