Արևմուտքը փորձում է ընդլայնել իր ռազմական ներկայությունն Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում․ Լավրով
23-07-2021 15:14:03 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Lragir.am. Արևմուտքն ուզում է Ռուսաստանի շուրջ իրավիճակը ցնցել, այդ թվում՝ ֆեյքերի միջոցով, կարծում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մեր շուրջը փորձում են անկայունության գոտի ձևավորել՝ մեր մերձավոր հարևաններին, եղբայրական ժողովուրդներին հարկադրելով ընտրություն անել՝ կամ Արևմուտքի հետ ես, կամ Ռուսաստանի Դաշնության»,- ասել է Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Լավրովն ընդգծել է, որ Արևմուտքի այդ գիծը վառ դրսևորվել է Ուկրաինայում, իսկ վերջին ամիսներին գունավոր հեղափոխություն են փորձել անել Բելառուսում։ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, Լավրովի խոսքով, նաև աշխարհքաղաքական պայքար են ծավալել Մոլդովայի համար։ «Հիմա էլ մեր արևմտյան գործընկերները փորձում են ընդլայնել իրենց ներկայությունը, այդ թվում՝ ռազմական, մեր սահմանների երկայնքով, ներառյալ Կենտրոնական Ասիան և Անդրկովկասը», – ասել է Լավրովը։