ԱԱԾ-ն որևէ մասնակցություն չի ունեցել Երևանում իրականացված «ուժեղացված ծառայության» հետ․ պարզաբանում


ԱԱԾ-ն որևէ մասնակցություն չի ունեցել Երևանում իրականացված «ուժեղացված ծառայության» հետ․ պարզաբանում

  • 23-07-2021 16:41:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2021 թվականի հուլիսի 23-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տարածել է  «ՀՀ Ոստիկանության և ԱԱԾ-ի կողմից «ուժեղացված ծառայության» գործողությունները չեն համապատասխանում ժողովրդավարական պետությունում հասարակական կարգի և անվտանգության ապահովման նպատակին, և անհամաչափ են» խորագրով հաղորդագրություն և ներկայացրել, որ «2021 թվականի հուլիսի 21-ի երեկոյան ՀՀ ոստիկանությունը ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ իրականացրել է այսպես կոչված «ուժեղացված ծառայություն»՝ խուզարկելով ինչպես Երևանում երթևեկող, այնպես էլ Երևանից դեպի մարզեր և հակառակ ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցները»:
 
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է տարածել, որում հայտնում է, որ կառույցի ծառայողները որևէ մասնակցություն չեն ունեցել վերոնշյալ միջոցառմանն ու պահանջում է այսուհետև զերծ մնալ չստուգված տեղեկություններ հրապարակելու և տարածելու գործելաոճից:
 
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին ԱԱԾ-ն հորդորում է սեղմ ժամկետներում հերքել տվյալ միջոցառմանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության մասնակցության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն