«Մենք ստիպում ենք հայերին». Ալիեւը պատմել է Պուտինի հետ իր համաձայնության մասին

«Մենք ստիպում ենք հայերին». Ալիեւը պատմել է Պուտինի հետ իր համաձայնության մասին

  • 23-07-2021 17:21:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. «Մոսկվայում ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումից հետո Բաքվի պարագլուխը հարցազրույց է տվել պետական հեռուստաընկերությանը եւ շարադրել Պուտինի հետ զրույցի բովանդակությունը
 
«Պուտինի հետ զրույցը տեւել է մի քանի ժամ, եւ որեւէ վիճելի հարց չի առաջացել, չի եղել մի հարց, որն անհանգստություն առաջացնի: Ռուսաստանի ու Ադրբեջանի ռազմավարական համագործակցության հարցում որեւէ տարաձայնություն չկա, իմ ու Պուտինի միջեւ մտերիմ հարաբերություններ են, ինչպես երկու քաղաքական գործիչների, որոնք վստահում են միմյանց», – ասել է Ալիեւը:
 
Ինչ վերաբերում է տրանսպորտային հարցերին, քննարկվել են ինչպես նախկինում համաձայնեցված հարցերը, Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը (նշենք, որ սա Արեւմուտքի առաջարկած Հյուսիս-հարավ նախագիծը չէ. խմբ), դրա հեռանկարները, այլեւ [Արցախյան] պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, ներառյալ Զանգեզուրի միջանցքը: Մեր մոտեցումներում տարակարծություններ չկան, ասել է Ալիեւը:
 
 
Արցախի հարցը լուծված է
 
Մենք՝ Ռուսաստանը եւ Ադրբեջանը, գտնում ենք, որ պատերազմն ավարտվել է, հակամարտությունն ավարտվել է: Հայաստանում չպետք է թույլ տրվեն ռեւանշիստական միտումներ: Պատերազմի ռիսկերը պետք է վերացվեն: Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ես Պուտինին ասել եմ, որ Հայաստանն այս հարցում անկեղծություն չի դրսեւորում, ասել է Ալիեւը, հույս հայտնելով, որ Հայաստանից շուտով լավ լուրեր կլինեն այս հարցում եւս:
 
Նա ասել է, որ ունեն կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ նպատակներ, ձեռնարկում են համապատասխան քայլեր եւ այս 8 ամիսներն անցել են իրենց սցենարով: Հետկոնֆլիկտային շրջանում մենք գործել ենք օպերատիվ, ստիպել ենք ընդունել մեր օրակարգը ինչպես ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող, այնպես էլ դրանց շուրջ տարածքներում: Ինչպես քաղաքական [ոլորտում], այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին, եւ ոչ մի պատահական քայլ չի եղել, ասել է նա:
 
Սահմանազատում եւ ամբողջականություն
 
Մենք Հայաստանին օրակարգ ենք ուղարկել՝ խաղաղության պայմանագիր: Թող ճանաչեն մեր տարածքային ամբողջականությունը, ստորագրվի խաղաղության պայմանագիր, եւ կլուծվի սահմանազատման հարցը: Տեսեք, այս հարցում մեր օրակարգը միասնական է Եվրամիության, Թուրքիայի ու Ռուսաստանի օրակարգերի հետ: Մենք նոր իրականություն ենք ստեղծել, եւ ոչ միայն Ղարաբաղի գոտում, նոր օրակարգ ենք ձեւավորել, եւ դուրս է մնացել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, եւ չի կիրառվում «Լեռնային Ղարաբաղ» բառը: Դրան պետք էր հասնել շնորհիվ վճռականության, ճիշտ քայլերի, հարձակողական քաղաքականության, ասել է նա, ավելացնելով, որ Հայաստանը պետք է հաշվի նստի դրա հետ, ընդունի նոր իրողությունները՝ ուզում է թե ոչ:
 
Ինչպես նկատում ենք, Բաքվի պարագլուխը լայն է ներկայացնում է իրավիճակը եւ առաջադրում քաղաքական հստակ հայեցակարգ: Պուտինը չի արտասանել Լեռնային Ղարաբաղ բառերը եւ համաձայնություն է տվել «Ադրբեջանի» տնտեսական գոտեվորմանը, որը երկրի վարչատարածքային նոր բաժանման հիմքն է՝ տարալուծելով Լեռնային Ղարաբաղ միավորը: «Ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքում» Բաքվի օրակարգի հաստատումը, այդ թվում հայ եկեղեցու վրա գրոհը, չէր կարող լինել առանց ՌԴ հավանության կամ նախաձեռնության:
 
Իսկ Սյունի՞քը
 
Ըստ Ալիեւի, համաձայնեցված օրակարգի հատուկ բաժին է Սյունիքը՝ խոսքը մայիսին զավթած հատվածների մասին է: «Երեւանում գտնվելիս Շարլ Միշելը վիճելի է անվանել Հայաստանի հետ սահմանակից տարածքները: Ես վստահ եմ, որ սա Զանգեզուրի տարածքն է: Իսկ Զանգեզուրը մեր նախնիների երկիրն է, և մենք գտնվում ենք մեր սեփական տարածքում: Ձյունը հալվելուն պես մենք դուրս եկանք այնտեղ, վերցրեցինք մեզ անհրաժեշտ դիրքերը, ամրացանք և շարունակում ենք ամրապնդվել»:
 
Ինչ է սրան հակադրում Երեւանը, կա՞ն մշակված պլաններ ու քայլեր: Դատելով կառավարության ղեկավարի, ԱԳՆ եւ ՊՆ հայտարարություններից, դրանք առավելապես իրավիճակային քայլեր են եւ, իրոք, ենթարկված են Մոսկվա–Բաքու միաձույլ տանդեմի քաղաքականությանը:
 
«Հայերին ստիպելը» առանցքային կատեգորիա է վերջին 10 ամիսների իրադարձությունների համար: Իր առավելագույն ազդեցությունն այն զարգացրել է  նոյեմբեր 3-9 ընթացքում «հաղթանակը» Բաքվին տալու հարցում, որի նոր եւ անկեղծ «ադրբեջանական» վկայությունները կարոտ են հրապարակման: Գուցե դա օգնի կառավարությանը կառավարություն լինել»:
 
 

Բաժանորդագրվեք Noyan Tapan TV ալիքին եւ դիտեք մեր բոլոր հաղորդումները հետեւյալ խորագրերում՝  

Հրատապ Հարցեր 

«Հասկանանք»՝  հաղորդաշար Հովսեփ Խուրշուդյանի հետ

«Փափուկուժ» հաղորդաշար՝Մարիամ Ավագյանի հետ

Ականատեսի աչքերով

Ազատ խոսափող

Прямым текстом

Ноян Тапан на русском

Գիտական Հայաստան

Իրավունք․Օրենք․Հասարակություն

HyeID Հայ ինքնության քարտ

Լինենք առողջ

Զարգացման ծրագրեր Հայաստանի համար

Բաժանորդագրվեք մեզ/Подписывайтесь 

Youtube-  Նոյյան Տապան հիմնական

Youtube - Նոյյան Տապան ուղիղ եթեր

Facebook - Նոյյան Տապանի ֆեյսբուքյան էջ

Facebook - Նոյյան Տապան խումբ

Twitter - Նոյյան Տապան Թվիթերյան էջ

Telegram - Նոյյան Տապան Տելեգրամ ալիքում  

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #карабах #լուրեր #լուր#lur #lurer#азербайджан_армения #НоянТапан #Armenia #Armenianews #Հայաստան #ՆիկոլՓաշինյան #Армения #НиколПашинян #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабахBottom of Form

Գովազդի հարցերով գրեք՝ [email protected]

Նոյյան Տապանի առավոտյան հաղորդումը ուղիղ հեռարձակվում է Երևանի ժամանակով ժամը՝ 10:00-11:00  

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով և Wiber, WhatsApp  +374 55 50 90 75 համարով

Սիրելի հեռուստադիտողներ։ Դուք այժմ կարող եք հովանավորել մեզ՝ պարզապես մտնելով մեր ալիքի  Հովանավորություն բաժինը

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումներ անողները արգելափակվելու են։

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ») 

 Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան28 

 Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677  

էլ․փոստ` [email protected] 

 Կայք՝ www.nt.am

 

Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը