Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է 4 զինծառայողի աճյուն


Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է 4 զինծառայողի աճյուն

  • 23-07-2021 17:35:14   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող ևս 4 զինծառայողի (կամավորներ, պահեստազորայիններ) աճյուն: Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:
 
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 23-ը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1615 աճյուն:
 
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն