Մեկնարկեցին 32-րդ ամառային օլիմպիական խաղերը


Մեկնարկեցին 32-րդ ամառային օլիմպիական խաղերը

  • 23-07-2021 17:40:05   | Հայաստան  |  Սպորտ

Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում սկսվել է 32 - րդ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, հայտնում են ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեից: 207 երկրների պատվիրակություն  է մասնակցում մարզիկների շքերթին։
 
Ավանդույթի համաձայն առաջինը ներկայացան հույները, նրանց հաջորդեց փախստականների թիմը։
 
Ջերմ արձագանք ստացավ  Հայաստանի պատվիրակությունը։ Մեր դրոշակակիրներ, լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հպարտորեն ծածանում էին հայոց եռագույնը։
Շքերթը կեզրափակեն տանտերերը։
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ