Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի ներկայացուցիչները հանդիպել են ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարին


Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի ներկայացուցիչները հանդիպել են ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարին

  • 23-07-2021 18:42:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանին, դերասաններ Զարուհի Հակոբյանին և Մարիաննա Դանիելյանին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
 
Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
 
Թատրոնի ներկայացուցիչները հայտնել են կոլեկտիվին հուզող հարցերը թատրոնների միավորման կապակցությամբ:
Ի պատասխան՝ Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ միավորումից հետո թատերախմբի ստեղծագործական գործունեության շարունակականությունը լինելու է երաշխավորված։
 
Հանդիպման վերջում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը կարևորել է այն փաստը, որ չնայած հարցին առնչվող տարակարծություններին՝ հրապարակային ելույթներն ընթանում են բարեկիրթ մթնոլորտում:
 
Վահրամ Դումանյանը հետագայում, ըստ անհրաժեշտության, ստեղծագործական ծրագրերի քննարկումը շարունակելու պատրաստակամություն է հայտնել։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն