Պետք է ցույց տանք, որ Հայաստանի անվտանգության հարցը նաև Եվրոպայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի անվտանգության հարցն է. Ազատ Արշակյան


Պետք է ցույց տանք, որ Հայաստանի անվտանգության հարցը նաև Եվրոպայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի անվտանգության հարցն է. Ազատ Արշակյան

  • 23-07-2021 19:50:23   | Հայաստան  |  Քաղաքական



 
Մեր իշխանությունները պետք է այնքան գրագետ լինեն, մտավոր այնպիսի աշխատանք տանեն, որ խոսեն ՄԱԿ-ի հետ, խոսեն ԵԱՀԿ-ի հետ: Մենք պետք է կարողանանք ապացուցել, որ մի քանի կիլոմետր հողը, որ Հայաստանը կորցնում է, դա նաև իրենց կորուստն է: Պետք է ցույց տանք, որ Հայաստանի անվտանգության հարցը նաև Եվրոպայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի անվտանգության հարցն է: 
 
Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց Գերագույն խորհրդի պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը: 
 
«Մեր իշխանություններից պահանջվում է ուղեղային աշխատանք: Մենք մեր ուժն արդեն ցույց ենք տվել, անձնազոհ կռվող ժողովուրդ ենք մենք ,և դա բացառիկ արժեք է, սակայն միայն դա բավարար չէ»,- ասաց նա: 
 
Արշակյանը կարծիք հայտնեց, որ հունիսի 20-ի ընտրություններում մարդիկ ընտրել են Փաշինյանի առաջարկած ժողովրդավարությունը: «Այլ հարց է, թե նա որքանով է կարողանում դա իրականացնել, սակայն նա ժողովրդավարության ջատագովն է: Իսկ մյուս կողմը հակապետական ծրագրեր ունի: Օրինակ, չափազանց կարևոր է այն փաստը, որ 1990 թվականի հունիսի 12-ին ռուս ժողովրդը կատարեց ընտրություն, ասաց` մենք հայերին , վրացիներին, ուզբեկներին և մյուսներին չենք կերակրելու, և առաջինը ԽՍՀՄ կազմից դուրս է եկել հենց ռուս ժողովուրդը միաձայն: Ռուսաստանը մինչ օրս էլ չի հայտարարում, որ պատասխանատվություն է վերցնելու Հայաստանի անվտանգության և այլ հարցերում, նա չի հայտարարում, թե ուզում է հովանավոր դառնա; Եվ երբ Փաշինյանի հակառակորդները ասում են, թե ցանկանում են վերադառնալ ՌԴ-ի մոտ, պետք է հարց տալ, իսկ Ռուսաստանը ցանկանո՞ւմ է մեզ ընդունել»,- ասաց նա:
 
Առավել մանրամասն` տեսանյութում 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական