Ապօրինի շինարարությունից տուժած բնակիչները սպասում են դատարանի որոշմանը

Ապօրինի շինարարությունից տուժած բնակիչները սպասում են դատարանի որոշմանը

  • 23-07-2021 20:17:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից հայտնում են. 

Լիանան ու հոլանդացի Ադրիանուսն ամուսիններ են արդեն 11 տարի: Անդրանիկի փողոցի 95 շենքի նրանց բնակարանը ընտանիքի ամենասիրելի արկյունն էր. երկրորդ հարկի պատուհաններից ծառապատ կանաչ գոտի էր։

Պատկերը միանգամից փոխվեց, երբ առաջին հարկի նոր հարևանը որոշեց կտրել ծառերն ու տեղում քարե շինություն սարքել: «Մի օր արթնացանք ու տեսանք, որ գործի են անցել, առաջինը կտրեցին-վերացրեցին ծառերը, ու հայտնվեց շինությունը: Շենքի բնակիչներով դիմեցինք քաղաքապետարան»,-պատմում է Լիանա Ակունցը:

«Պատուհանից նայում էիր, 40 տարեկան ծառեր էին ... Երկրում չէի, երբ վերադարձա, գտա այս տեսարանը։ Շինարարությունն իրականացվում էր գիշերը: Ոչ մի թույլտվություն չկար։ Նման կառույցի համար ծառերը հատելը նույնն է, թե մարդու թոքերը հեռացնես։ Ես շնորհակալ եմ քաղաքային իշխանությանն արագ արձագանքի համար։ Այժմ կարևոր է, որ այս ապօրինի կառույցն ապամոնտաժվի»,- ասում է Ադրիանուս Յակոբուս Մարիա Վան Դեն Նիեուվենհուիյզենը:

Անդրանիկի 95 հասցեում ապօրինի շինարարության վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները հունիսի 21-ին վարչական արձանագրություն են կազմում: Հաջորդ քայլը պետք է լիներ շինության քանդումը, բայց ... Տարածքն ապօրինի զավթած Վարդան Հովսեփյանը հունիսի 28-ին դիմում է դատարան և բողոքարկում քաղաքապետի որոշումը: Վարչական դատարանը՝ ի դեմս դատավոր Ռաֆիկ Խանդանյանի, օպերատիվ արձագանքելով, հուլիսի 30-ին հայցը վարույթ է ընդունում և հենց նույն օրը որոշում կայացնում՝ որպես հայցի ապահովման միջոց արգելել քաղաքապետարանին՝ քանդելու ապօրինի կառույցն ու ազատելու համայնքային հողը:

Հուլիսի 20-ին քաղաքապետարանը հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդություն է ներկայացրել վարչական դատարան: Արդեն 4-րդ օրն է, բայց դատարանը կարծես նույն շտապողականությունը չի ցուցաբերում: Նման մեկ այլ դեպքով դատարանը մեկ օրում բավարարել էր կանգառում կրպակ կառուցած քաղաքացու հայցը, իսկ քաղաքապետարանին պատասխանել շաբաթներ անց: Մինչդեռ հիշեցնենք, որ ապօրինի շինարարությունը հասել էր նաև հենց Վարչական դատարանի շենքի դիմաց:

«Մարդկանց, որոնք նման ապօրինություն են անում, կասեմ՝ մի՛ արեք այդպես։ Կա մեկ այլ՝ օրինական ճանապարհ։ Այսօր քաղաքապետարանը ապօրինի շինությունների վերացման ուղղությամբ բավական մեծ պրոցես է սկսել։ Հուսով եմ՝ քաղաքապետի մոտեցումը կմնա նույնը ապօրինի կառույցների մասով։ Ես սիրում եմ Հայաստանը և հարգում եմ օրենքները: Ու վստահ եմ, որ այս խնդիրը կստանա իր լուծումը»,-նշում է Ադրիանուսը:

Մենք փորձեցինք գտնել ու կապ հաստատել նաև սեփականատիրոջ հետ՝ լսելու նրա մեկնաբանությունները, բայց՝ ապարդյուն: Մասնագիտությամբ ճարտարապետ Անդրիանուսն ասում է Հոլանդիայում էլ է ժամանակին եղել նման խնդիր, բայց միայն բոլոր ապօրինի կառույցների քանդելով, տուգանքները բարձրացնելով և անգամ քանդման աշխատանքների համար օրինազանցներից փոխհատուցում պահանջելով է հնարավոր եղել վերջ դնել երևույթին: Իսկ Անդրանիկի 95 շենքի բնակիչները սպասում են դատարանի որոշմանը, որին անմիջապես կհաջորդեն քաղաքապետարանի գործողությունները:

Կից տեսանյութի հղումը. https://www.facebook.com/YerevanCityHall/posts/4086845461364553

 

 

Բաժանորդագրվեք Noyan Tapan TV ալիքին եւ դիտեք մեր բոլոր հաղորդումները հետեւյալ խորագրերում՝  

Հրատապ Հարցեր 

«Հասկանանք»՝  հաղորդաշար Հովսեփ Խուրշուդյանի հետ

«Փափուկուժ» հաղորդաշար՝Մարիամ Ավագյանի հետ

Ականատեսի աչքերով

Ազատ խոսափող

Прямым текстом

Ноян Тапан на русском

Գիտական Հայաստան

Իրավունք․Օրենք․Հասարակություն

HyeID Հայ ինքնության քարտ

Լինենք առողջ

Զարգացման ծրագրեր Հայաստանի համար

Բաժանորդագրվեք մեզ/Подписывайтесь 

Youtube-  Նոյյան Տապան հիմնական

Youtube - Նոյյան Տապան ուղիղ եթեր

Facebook - Նոյյան Տապանի ֆեյսբուքյան էջ

Facebook - Նոյյան Տապան խումբ

Twitter - Նոյյան Տապան Թվիթերյան էջ

Telegram - Նոյյան Տապան Տելեգրամ ալիքում  

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #карабах #լուրեր #լուր#lur #lurer#азербайджан_армения #НоянТапан #Armenia #Armenianews #Հայաստան #ՆիկոլՓաշինյան #Армения #НиколПашинян #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабахBottom of Form

Գովազդի հարցերով գրեք՝ [email protected]

Նոյյան Տապանի առավոտյան հաղորդումը ուղիղ հեռարձակվում է Երևանի ժամանակով ժամը՝ 10:00-11:00  

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով և Wiber, WhatsApp  +374 55 50 90 75 համարով

Սիրելի հեռուստադիտողներ։ Դուք այժմ կարող եք հովանավորել մեզ՝ պարզապես մտնելով մեր ալիքի  Հովանավորություն բաժինը

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումներ անողները արգելափակվելու են։

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ») 

 Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան28 

 Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677  

էլ․փոստ` [email protected] 

 Կայք՝ www.nt.am

 

Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն