Ուկրաինայի հայերի միության նախաձեռնությամբ Հայաստանում կավելանա էլեկտրական շարժիչով մեքենաների լիցքավորման կայանների թիվը


Ուկրաինայի հայերի միության նախաձեռնությամբ Հայաստանում կավելանա էլեկտրական շարժիչով մեքենաների լիցքավորման կայանների թիվը

  • 23-07-2021 20:46:17   | Ուկրաինա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ուկրաինայի հայերի միությունը նախատեսում է ընդլայնել էլեկտրալիցաքավորման կայանների բացմանն ուղղված սոցիալական նախագծերը, հայտնում է AnalitikaUA.net-ը:
 
Պարբերականը նշում է, որ պլանավորվում է Հայաստանի տարբեր քաղաքներում բացել 15 էլեկտրալիցաքավորման կայան: Ուկրաինայի հայերի միության սոցիալական նախագծի նախաձեռնող ու համակարգող Ռոման Չոբանյանը նշել է, որ 10 էլեկտրալիցքավորման կայան կբացվի Երևանում, իսկ 5-ն՝ այլ շրջաններում:
 
Հայաստանում իրականացվում է Ուկրաինայի հայերի միության` էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ բացելու ուղղությամբ սոցիալական նախագիծ: Նախաձեռնությունը սկսել է իրականություն դառնալ 2019 թվականից Տավուշի մարզում:
 
Նշվում է, որ շուտով Հայաստանն ու Ուկրաինան կապող ևս մեկ վայր կստեղծվի, մոտ ապագայում Երևանում կբացվի սքեյթ-պարկ՝ Ուկրաինայի հայերի միության նվերը Հայաստանի մայրաքաղաքին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play