Եվրոպական պետությունները համառորեն լռում են, որ 2020թ․ պատերազմի ժամանակ Արցախ եկած ահաբեկիչները հենց Թուրքիայի միջոցով հաստատվեցին այստեղ. Նաիրի Հոխիկյան


Եվրոպական պետությունները համառորեն լռում են, որ 2020թ․ պատերազմի ժամանակ Արցախ եկած ահաբեկիչները հենց Թուրքիայի միջոցով հաստատվեցին այստեղ. Նաիրի Հոխիկյան

  • 23-07-2021 21:30:49   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Մեդիա փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է

«Եվրոպական միության առաջնորդները Եվրահանձնաժողովի պետությունների և կառավարությունների ղեկավարներին հանձնարարել են փախստականների հարցով Թուրքիային աջակցելու նոր ծրագիր պատրաստել։ Դրանով Թուրքիային լրացուցիչ կտրմադրվի 3,5մլրդ դոլար, ինչը սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար տրամադրվող ընդհանուր 5,7 մլրդ դոլարի մի մասն է։ 
 
Նշվում է, որ պետք է գնահատել՝ Թուրքիայում մշտական բնակության վայր է գտել 4 մլն սիրիացի փախստական։ Եվրոպացի պաշտոնյաները չեն քննարկում հարցը, թե ինչի հետևանքով են սիրիացիները զրկվել իրենց տներից ու հայտնվել փախստականի կարգավիճակում։ Եվրոպացիները նաև չեն նշում, որ Թուրքիայում հաստատված 4 մլն սիրիացիների մեծ մասը տեղահանվել է հենց թուրքական զորքի գործողությունների հետևանքով։ 
 
Եվրոպական պետությունները նաև համառորեն լռում են, որ 2020թ․ պատերազմի ժամանակ Արցախ եկած ահաբեկիչները հենց Թուրքիայի միջոցով հաստատվեցին այստեղ»։ 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն