Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան. ՀՀ ԱԻՆ


Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան. ՀՀ ԱԻՆ

  • 24-07-2021 09:52:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հուլիսի 24-ին, ժամը 03:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։24-ին, մարվել՝ 03։28-ին։ Այրվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Շ․)․ տուժածներ չկան։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն