Բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր մուտացիա


Բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր մուտացիա

  • 24-07-2021 10:22:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Shantnews.am. Անգլիայի հանրային առողջության գործակալության բժիշկները (PHE) հայտնաբերել են կորոնավիրուսի B.1.621 անունը ստացած նոր մուտացիա: Այս մասին գրում է The Mirror-ը:
 
Մինչ օրս հայտնաբերվել է նոր շտամով վարակվելու 16 դեպք, բոլորն էլ կապված են արտերկիր մեկնելու հետ: Փորձագետներն այժմ վերլուծում են նոր մուտացիան՝ հասկանալու համար դրա ազդեցությունը վիրուսի վարքի վրա:
 
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արձանագրել էր կորոնավիրուսի «լյամբդա» տարբերակի տարածումը ավելի քան 30 երկրներում: Սա COVID-19-ի համեմատաբար երիտասարդ տարբերակն է, որն առաջին անգամ հայտնաբերվել է Պերուում 2020-ի դեկտեմբերին: Այն հիմնականում հանդիպում է Հյուսիսային ու Հարավային Ամերիկայում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play