Երասխի դեպքերի հստակ ուղերձները

Երասխի դեպքերի հստակ ուղերձները

  • 24-07-2021 11:04:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Հայաստանի հանրապետություն օրաթերթ». ՀՀ-ի եւ Նախիջեւանի սահմանին սադրելով հերթական միջադեպը՝ Ադրբեջանը փորձում էր ուժի դիրքերից ցուցադրել իր առավելությունը հետպատերազմյան շրջանում, սակայն հայկական զինուժի համարժեք պատասխանը սառը ցնցուղ էր Բաքվի համար: Հայկական կողմն իր գործողություններով ցույց տվեց, որ երկրի զինված ուժերը կարճ ժամանակահատվածում վերականգնել է իր մարտունակությունը եւ պատրաստ է անգամ անհամարժեք պատասխան տալու նմանատիպ ցանկացած սադրանքի:
 
Բաքուն, իր գործելաոճին հավատարիմ, հայ-ադրբեջանական սահմանի հանդեպ հերթական ոտնձգությունն ուղեկցեց ապատեղեկատվությամբ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կեղծ լուրեր էր հրապարակում, թե հայկական զինված ուժերը կրակ են բացել Նախիջեւանի Սադարակ բնակավայրի ուղղությամբ: Իսկ իրականությունն այն էր, որ հայկական կողմը հուժկու պատասխան էր տալիս սահմանին դիրքերն առաջ բերելու ադրբեջանցիների փորձին եւ այդտեղ հայ զինծառայողի զոհվելու դեպքին:
 
ՀՀ ՊՆ-ն միջադեպի ընթացքում հայտնեց ադրբեջանական կողմի կորուստների մասին: Պաշտոնական Բաքուն, ինչպես միշտ, այս անգամ եւս թաքցրեց իր զոհերի փաստը՝ հաղորդելով միայն վիրավորի մասին: Այստեղ Բաքվի գործողությունները լիովին բացատրելի են: Վերջինս չէր կարող ընդունել սեփական կորուստները, քանի որ այն հօդս կցնդեցներ իր կողմից ձեւավորված հետպատերազմյան միֆը, թե ադրբեջանական բանակն ավելի մարտունակ է, քան հայկականը: Սեփական կորուստները հրապարակելով՝ Ալիեւը ստիպված էր լինելու ընդունել, որ չի կարողանում զենքի ուժով հետպատերազմյան կարգավորման գործընթացում թելադրող լինել:
 
Հայկական զինուժի կամային հատկությունները եւ բարձր մարտունակությունը փաստեր են, որոնց լավ են ծանոթ Ադրբեջանում՝ դա իրենց մաշկի վրա պարբերաբար զգալով: Այսօր սահմանին բայրաքթարների գործոնը չէ որոշիչը, այլ՝ սահմանապահ զորքերի կամային հատկությունները եւ ռազմական գործին տիրապետելու հմտությունները, ինչի առկայությունը հայ զինծառայողների մոտ երբեւէ հարցականի տակ չի դրվել:
 
Միանշանակ է, որ հայ-ադրբեջանական սահմանի հստակ ամրագրված հատվածներում ցանկացած սադրանք ստանալու է համարժեք եւ ավելին՝ անհամարժեք պատասխան: Երասխի միջադեպը փաստեց, որ հայկական կողմը վճռական է տրամադրված իր ինքնիշխան տարածքների հանդեպ ցանկացած ոտնձգության կանխման հարցում: Մյուս կողմից էլ այդ վճռականությունն ավելի իրատեսական է դարձնում զարգացումների այնպիսի սցենարները, որոնց դեպքում լուրջ սահմանային բախումները կարող են անխուսափելի լինել:
 
Երասխում Հայաստանը հստակ ուղերձ հղեց, որ չի հանդուրժելու սահմանային սադրանքները եւ պատրաստ է մինչեւ վերջ կանգնելու իր իրավունքների պաշտպանության հարցում, ինչը նշանակում է, որ ադրբեջանական սադրանքների կրկնության դեպքում լայնածավալ բախումներն անխուսափելի են լինելու արդեն ՀՀ սահմաններին՝ իրենց բոլոր հետեւանքներով: Թերեւս, նման զարգացումների հեռանկար էր տեսնում նաեւ տարածաշրջանում խաղաղության պահպանման առաքելություն ստանձնած ՌԴ-ն, երբ իր ԱԳՆ խոսնակի՝ Մարիա Զախարովայի շուրթերով հայտնում էր սահմանային խախտումների դեպքերով մտահոգված լինելու մասին:
 
Երասխի միջադեպի մյուս ուղերձն այն էր, որ ուժի դիրքերից երկու երկրների միջեւ առկա խնդիրների լուծման ադրբեջանական մարտավարությունը հեռանկար չունի եւ չի կարող նպաստել տարածաշրջանում կայունության հաստատմանն ու համագործակցության համար նախադրյալների ստեղծմանը: Եթե Ադրբեջանն իրոք ցանկանում է խաղաղություն, ապա պետք է առանց նախապայմանների վերադարձնի բոլոր ռազմագերիներին եւ Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանային տարածքներից դուրս բերի իր զինված ուժերի խմբավորումները:
 
 

Բաժանորդագրվեք Noyan Tapan TV ալիքին եւ դիտեք մեր բոլոր հաղորդումները հետեւյալ խորագրերում՝  

Հրատապ Հարցեր 

«Հասկանանք»՝  հաղորդաշար Հովսեփ Խուրշուդյանի հետ

«Փափուկուժ» հաղորդաշար՝Մարիամ Ավագյանի հետ

Ականատեսի աչքերով

Ազատ խոսափող

Прямым текстом

Ноян Тапан на русском

Գիտական Հայաստան

Իրավունք․Օրենք․Հասարակություն

HyeID Հայ ինքնության քարտ

Լինենք առողջ

Զարգացման ծրագրեր Հայաստանի համար

Բաժանորդագրվեք մեզ/Подписывайтесь 

Youtube-  Նոյյան Տապան հիմնական

Youtube - Նոյյան Տապան ուղիղ եթեր

Facebook - Նոյյան Տապանի ֆեյսբուքյան էջ

Facebook - Նոյյան Տապան խումբ

Twitter - Նոյյան Տապան Թվիթերյան էջ

Telegram - Նոյյան Տապան Տելեգրամ ալիքում  

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #карабах #լուրեր #լուր#lur #lurer#азербайджан_армения #НоянТапан #Armenia #Armenianews #Հայաստան #ՆիկոլՓաշինյան #Армения #НиколПашинян #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабахBottom of Form

Գովազդի հարցերով գրեք՝ [email protected]

Նոյյան Տապանի առավոտյան հաղորդումը ուղիղ հեռարձակվում է Երևանի ժամանակով ժամը՝ 10:00-11:00  

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով և Wiber, WhatsApp  +374 55 50 90 75 համարով

Սիրելի հեռուստադիտողներ։ Դուք այժմ կարող եք հովանավորել մեզ՝ պարզապես մտնելով մեր ալիքի  Հովանավորություն բաժինը

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումներ անողները արգելափակվելու են։

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ») 

 Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան28 

 Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677  

էլ․փոստ` [email protected] 

 Կայք՝ www.nt.am

 

Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը