Ամերիկյան նավթային հսկա «Chevron»-ը փակում է Ադրբեջանում իր ներկայացուցչությունն ու հեռանում երկրից


Ամերիկյան նավթային հսկա «Chevron»-ը փակում է Ադրբեջանում իր ներկայացուցչությունն ու հեռանում երկրից

  • 24-07-2021 11:15:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
factor.am. Ամերիկյան նավթային «Chevron» ընկերությունը  հայտարարել է  Ադրբեջանում իր ներկայացուցչության լուծարման մասին։ Այս մասին «Ինտերֆաքս Ադրբեջանին» հայտնել են ընկերությունից։ «Ադրբեջանում Chevron BTC Pipeline-ի  ներկայացուցչության լուծարման հետ կապված՝ պարտատերերից պահանջները ընդունվում են երկու ամսվա ընթացքում»,-լրատվամիջոցին հայտնել են ընկերությունից։
 
Ներկայում ընկերությունը  Ադրբեջանում ոչ մի նախագծի չի մասնակցում, այնինչ նախկինում այն բաժնեմասեր ուներ Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթահանքում ու Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղում։ Նշենք, որ «Chevron»-ը 2019թ-ի նոյեմբերի 4-ին հունգարական MOL ընկերության հետ համաձայնագիր ստորագրեց՝  Ադրբեջանում իր ակտիվները վաճառելով 1․57 մլրդ դոլարով։ Խոսքը Ազերի-Չիրագ-Գյունեշլիում 9․57 տոկոս  և Բաքու-Թբիլիսի-Ջեյհանում ՝ 8․9 տոկոս բաժնեմասերի վաճառքի մասին է։
 
Հավելենք, որ ամերիկյան նավթարդյունահանող մեկ այլ խոշոր ընկերություն՝ Exxon Mobil ընկերությունը ևս մտադիր է հեռանալ Ադրբեջանից։ Ընկերությունը 2018 թվականին արդեն փորձել է վաճառել Ազերի-Չիրագ-Գյունեշլիում ունեցած 6.8 տոկոսանոց մասնաբաժինը:  Տարբեր հրապարակումների համաձայն՝ Exxon Mobil-ը վերսկսել է իր մասնաբաժնի վաճառքի գործընթացը։ Ակտիվների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում հատկապես ասիական ընկերությունները։ Ի դեպ, «Exxon»-նն  ու «Chevron»-ը այն  ամերիկյան նավթային ընկերությունների շարքում են, որոնք օգնեցին Ադրբեջանին ձևավորել  նավթարդյունաբերական ենթակառուցվածքները Խորհրդային միության փլուզումից հետո և 1994 թվականին Ազերի-Չիրագ-Գյունեշլիի  բաժնետոմսեր ձեռք բերեցին: Այս գործարքը Ադրբեջանի ու գործընկերների կողմից անվանվեց «դարի պայմանագիր»։   
 
Էմմա Չոբանյան
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը