ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովը կոչ է արել Թուրքիային հաշվետվություն ներկայացնել Այա Սոֆիայի մզկիթի պահպանության մասին


ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովը կոչ է արել Թուրքիային հաշվետվություն ներկայացնել Այա Սոֆիայի մզկիթի պահպանության մասին

  • 24-07-2021 11:37:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Shantnews.am. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն ուրբաթ Թուրքիայից պահանջել է հաջորդ տարի հաշվետվություն ներկայացնել Ստամբուլի Այա Սոֆիայի մզկիթի պահպանության գործողությունների վերաբերյալ, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
 
Նոր զեկույցը Թուրքիայի կողմից պետք է ներկայացվի 2022 թվականի փետրվարի 1-ին։
 
Նշվում է նաև, որ գերատեսչությունը կրկին խոր մտահոգություն է հայտնել անցյալ տարի Այա Սոֆիայի մզկիթի վերափոխման և դրա հետևանքների կապակցությամբ:
 
Սուրբ Սոֆիան շուրջ հազար տարի քրիստոնյա աշխարհի ամենամեծ տաճարն էր համարվում: 1934 թվականին Թուրքիայի նախագահ Քեմալ Աթաթուրքը տաճարին տվել էր թանգարանի կարգավիճակ: Այն ներառվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Սակայն 2020 թվականի հուլիսին Թուրքիայի իշխանությունները չեղյալ էին համարել 1934 թվականի որոշումը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր հրամանագիր տաճարը մզկիթի վերածելու մասին, ինչից հետո հուլիսի 24-ին Այա Սոֆիայում իրականացվել էր առաջին նամազը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը